Մանե Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հունիսի 20-ի ընտրություններից հետո` Գագիկ Ծառուկյանը կհայտարարի իր քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ նախագահ կընտրվի Միքայել Մելքումյանը և կոալիցիոն դաշինք կկազմի ՔՊ-ի հետ։ Այս պայմանավորվածությանը
բնականաբար նպաստել է, և մեծ դեր է ունեցել Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ թե ինչի՞ դիմաց է Գագիկ Ծառուկյանը համաձայնվել նման սցենարի, բոլորդ կտեսնեք շուտով, եթե իհարկե ամեն ինչ անցնի էնպես, ինչպես որ ծրագրել են իշխանությունները։ Բայց որ
Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց իր բոլոր սկզբունքներին, որոնց դեմ էր 2018 թ-ին հեղափոխության ընթացքում «իշխանափոխություն», դա ակնհայտ է։ Փաստացի երկիրը կրկին տանում է Սերժ Սարգսյանին շատ հոգեհարազատ քր եшօլիգարխիկ իշխանության ձևավորման ուղղությունով։ Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Ալեքսանյան և էլի մի
շարք оլիգարխներ այսօր սատարում են Նիկոլին` ինչի վրա ժամանակին հենվում էր Սերժ Սարգսյանը։ Ու թող ոչ մեկ չասի, որ այդ ամենը անում է, որպեսզի նախկինների վերադարձը բացառի։ Չկա՛ նման բան։ Իսկ այն թատրոնը, որ ցուցադրում էր Գագիկ Ծառուկյանը թե իբր ինքը, կրկնում եմ ԻՆՔԸ երբևէ չի միանա Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը` արդեն ասացի, որ դա բառախաղով թատրոն էր։ Այո ինքը չի միանալու, և հեռանալու է քաղաքականությունից` սա հավաստի տեղեկություն է, որում կհամոզվեք 20 օր հետո։