Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մեկնաբանել Արա Այվազյանի այսօրվա հնչեցրած խոսքերը, քանզի… Հայկ Մանասյանի ԿՈՇՏ հարցադրումները

Հայկ Մանասյանը գրել է.
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մեկնաբանել Արա Այվազյանի այսօր, մայիսի երեսունմեկին հնչեցրած խոսքերը, քանզի հանդիսացել է Այվազյանի անմիջական ղեկավարը, ուստի պատասխանատու է այն հակապետական

պահանջների համար, որ դրել է իրեն ենթակա պաշտոնյայի առաջ, ինչը վերջինս հրաժարվել է կատարել տալով հրաժարական:
Ավելին, եթե պահանջները դրվել են առավել բարձր, այսինքն աշխարհքաղաքական կենտրոնների կողմից, ապա Նիկոլը կամ դրանք

պատրաստվում է կատարել, կամ պետք է հրաժարական տա, ինչպես Այվազյանը: Եթե կա 3-րդ տարբերակ, ապա Նիկոլը պետք է դրա մասին ևս հայտարարի:
Այս պետությունը Նիկոլ Փաշինյանի ախոռը չէ, որ թրիքն ինչպես ու ուր ուզենա թաքցնի: Հաշվետվություն պետք է տա, ու օր առաջ:
Ստորև Այվազյանի հայտարարությունը:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, սակայն երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ.

այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պիտի անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, ու իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց տվյալ պատճառով, որպեսզի երբևէ որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ կատարել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային ու պետական շահի դեմ են եղել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *