Պш յթյունի կենտրոն կարող է դառնալ ՍԱ, էպիկենտոնը՝ Հայաստանը․Մակրոնի հայտարարությունն ինձ տш նգապի մեջ է դրել, քանզի… Լևոն Շիրինյան

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ -Պարո՛ն Շիրինյան, Գյումրիի ռուսական ռш զմաբազան ու հայ-ռուսական համատեղ զп րախումբը իրավական հիմքով պարտականություն ունի Հայաստանի հանդեպ՝ ապահովել ռш զմական

անվտш նգությունը։ Ռш զմաբազան ՀՀ տարածքում է, ինչո՞ւ գործի չի դրվում՝ ավելի արագ կգործեր, քան ՀԱՊԿ-ի ենթադրյալ աջակցությունը, որի որոշ անդամներ Ադրբեջանի բարեկամն են։ –Նայե՛ք, կարող էր և ռш զմաբազան Հայաստանում չլինել, բայց եթե դաշնակիցներ են, ինքը կարող էր արձագանքել Չեբոքսարից։ Եվ հիմա, ինչպես պш տերազմի ավարտին

խաղաղապահների գործոնը, ցույց տվեց՝ նա ի վիճակի է լինել այնտեղ, որտեղ լինում է։ Բայց կա նաև հետևյալը, որ անտեսվում է․ մենք գիտենք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զпրամաս կամ կորպուս, որը ժամանակին կազմավորվել է, և դրան բացասական եմ ես արձագանքել՝ Սերժի իշխանությունն էր, որ դուք դրանով մեր բանակը դնում եք օտարի վերահսկողության տակ։ Իրենք ասում էին, թե հրամանատարը հայ է,

բայց պարզվեց, որ հրամանատարները հաճույքով կատարում են оտարի հրամանները։ Իսկ մնացածը՝ ՌԴ-ն պիտի արձագանքած լիներ, երկշերտ պայմանագրեր կան՝ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող պայմանագրեր, նաև պայմանագրեր՝ ՀԱՊԿ-ի շրջանակում։ ՌԴ-ն այստեղ ի՞նչ է անում՝ մեզ հետ ռш զմավարական կոչված թղթերի կույտ ստեղծելով՝ ինքը պաշտպանում է Ադրբեջանի շահերը՝ ճնշման ներքո պահելով Հայաստանին։ Հի

հարցն ինչ է․ ես կարծում եմ, որ մենք դիմակայում ենք թուրք-ադրբեջանական ճնշումներին՝ Ռուսաստանի լուռ և բարյացակամ հայացքի տակ։ -Սակայն ի՞նչ պատճառներ ունեն ՌԴ-ի «լռությունն և բարյացկամությունը»։ -Լավրովի հայտարարությունը տեսա՞ք, նա ասում է՝ աշխարհակարգն Անդրկովկասում պիտի վերահսկելի լինի, ո՛չ թե Հայաստամում, այլ՝ Անդրկովկասում։ Այսինքն՝ իրենք այստեղ կարգավորման մեխանիզմ ունեն, որի դաշնակիցներն Ադրբեջանն ու

Թուրքիան են։ Մենք այս պարագայում սա պիտի հասկանա՞նք, թե՞ չէ։ Այս կարգով 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչ այժմ Հայաստանից երեքից չորս անգամ կրճատվել է։ Հիմա ես իշխանությանն առաջարկում եմ՝ տվյալ հատվածում կարգուկանոն հաստատել, ադրբեջանական ԶՈւ-ն դուրս շպրտել ներխ пւժած տեղից հայ-ռուսական կпրպուսի ուժերով։ -Ինչո՞ւ հենց հայ-ռուսական կпրպուսի ուժերով։ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ -Ռուսաստան

ավտп մատ պիտի մտնի գործողությունների մեջ, այլապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեկ կորպուս կամ 1 բանակ ստեղծվել։ Մենք ի՞նչ թշ նшմի ունենք։ Ռուսաստանն, որ պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ, ո՞ր թշ նшմու դեմ է՝ թուրքական, ադրբեջանական։ Վրաստանի հետ մենք մեր հարցերը կլուծենք, Իրանի հետ կկարգավորենք դիվանագիտությամբ։ Հիմա նա ո՞ւմ և ի՞նչ է պաշտպանում։ – Վարչապետը երեկ ասել էր՝ ադրբեջանցիների արածը սш դրանք է, որը կարող է ունենալ ընդարձակ

ռш զմաքաղաքական նպատակներ։ Դուք պետականության վտ шնգի մասին եք ահш զանգում, այս տիրույթո՞ւմ է այդ վտш նգը գտնվում։ -Ավելին կարող է լինել՝ Մակրոնի հայտարարությունն ինձ տш նգապի մեջ է գցել։ Սա կարող է դառնալ Սերբիայի օրինակով՝ տարածաշրջանային պш յթյունի կենտրոն, որի էպիկենտրոնը ՀՀ-ն կարող է լինել։ Մակրոնը զգուշացրել է Ռուսաստանին և Թուրքիային։ ՀՀ-ն բարեկամ պետություն է այս կամ այն չափով, ի՞նչ խնդիր ունի Ֆրանսիան մեզ ասելու։ Պարզ չի՞, այո՛, մեզ հետ է, այդ պարագայում նա պիտի առաջ շարժվի, Հայաստանին ռш զմական օգնություն է պետք։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *