Կարդացեք տողղ առ տող և հիշե՛ք թե ռոբասեռժիկները ինչպես մաս մաս ծախեցին Հայաստանի բոլոր ռազ մավարական օբյեկտները․․․ Մանրամասներ՝ նրանց գործարքներից… Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀԻՇԵՑՈՒՄ 2• Ու սրանք գալիս են հայրենիքը փրկելու՞։ Տող առ տող ընթերցեք, հիշե’ք թե ռոբասեռժիկները ոնց մաս մաս ծախեցին ՀՀ բոլոր ռш զմավարական օբյեկտները, մեջ մեջ արեցին և հп շոտեցին հայրենիքս։ Սրանց

չկա ներում։ Դեռ հետ գալու հույսեր են փայփայում։ Երբե’ք Մենք ամենբան հիշում ենք և կհիշացնենք։ 2•#ՀՀ_ էլեկտրական_ ցանցեր. «ՀՀ էլցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000 թթ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Ըստ Կառավարության որոշման նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային

մրցույթով: ՀԷՑ-ը օտարելու վերաբերյալ որոշումը ընդունելու պահին կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահը տվյալ պահին Ռոբերտ Քոչարյանն էր: Չնայած մրցույթին բնագավառում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց оֆ շորային Midland Resources Holding LTD ընկերությունը,

որն էլ գրանցված է Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր ԱլեքսանդրցՇնայդերը ծնունդով ռուսաստանցի է ու Կանադայի քաղաքացի։ 2002 թ-ի օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության մեջ կնքվեց «ՀՀ էլցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Ըստ Այդ պայմանագրի՝ Midland

Resources-ը «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր երեսունյոթ մլն դոլար: Դրանից բացի, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլեկտրական ցանցերի՝ նախկինում կուտակած 25 միլիոն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը տասներկու մլն տասնհինգ հազար դոլար։ Հետագայում «ՀՀ էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին: 2006 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց քաղաք Մոսկվայում գրանցված

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին յոթանասուներեք միլիոն դոլարի դիմաց: 2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Առավել վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնելսակագինը տասնյոթ դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի վերաբերյալ քննարկումներին ո՛չ

ԱԺ-ում, ո՛չ ՀԾԿՀ-ում, սպш ռնալից նամակ էր ուղղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու պարագայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ առնչվող խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր մյրաքաղաքում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սեպտեմբեր

ամսին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը:Պայմանագրիյամաձայն՝ Կիպրոսում գրանցված, օֆ շորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց»

ՍՊԸ-ն՝ ըստ սեփական գրության: «Հետքի» ուսումնասիրությունները ճշտել էին, որ 2 ընկերությունների հետևում էլ կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: 2015 թ-ի սեպտեմբերի երեսունին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ը ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով մեկ տարի շարունակ սուբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված ու մինչև 2015 թ-ի

օգոստոսի մեկը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության ու փոքր բիզնեսի համար: Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որն էլ ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 մլն դոլար: 2017 թ-ի ապրիլի 14-ից, պաշտոնական տվյալների համաձայն, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ յոթանասուն տոկոս ու LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ երեսուն տոկոս բաժնեմասերով։ Շարունակելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *