Էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա․ Սերժ Սարգսյան
Այժմ ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբш րոյականին քսանչորս ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես էնպիսի փաստեր եմ
հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ էս մասին հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին։ «Երկար տարիներ նրանք տվյալ կեղծ լուրը
տարածում էին, ու ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտ шնգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, ու պետք է ասեին՝ այդ ողջ ինֆորմացիան պահում են եւ այլն։ Նա «ղալաթ է անում», եթե այդպիսի բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում՝ եթե-ներով։ Ես այժմ իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է առավել խելոք մտքեր
արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։ Այժմ ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբш րոյականին քսանչորս ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- հայտնել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է՝ ողջ ԱԱԾ-ն իր ենթակայության
տակ է. «Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, այժմ էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի յուրաքանչյուր ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին անձը։ Չի կարող էդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին 1 Բադենի մասին՝ չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, եւ այնտեղ դա առավել շատ թանգարան է, քան խաղատուն։ Բացի իմ ընկերներից, 100-ավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կшզինոյի
փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ։ Իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, թե նկարչություն, որտեղ ավեստի բոլոր տեսակներից ամեն տարի լավագույն փառատոններն են անցկացվում։ Իրենք իրենց չափով են մտածում, իրենց պետք չի շփվել նման մշակույթի հետ, քանզի նրանք սրտխառնոց կզգան, իրենց մակարդակի ցածրությունը և
տափակությունը կզգան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին տասնհինհ տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն՝ երբ եմ ես եղել էնտեղ։ Իրենք են անբարոյականը»։ Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները հեքիաթի են նման. «կրկնում եմ՝ քսանչորս ժամ, իրենք այդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծ նողները, իրենց այդ թայֆան, անգամ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել։
Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոխորհրդարանում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պիտի անեի, պիտի այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի։ Ես այժմ ազատ մարդ եմ ու իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մп րթելու եմ»։
Տեսանյութը ստորև