ԲԱՑԱՌԻԿ հնարավորություն Հայաստանի համար. Սա աշխարհատնտեսական մի մեծ ծրագիր է, որը…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանը և ԵԱՏՄ-ն: «Թեհրան Թայմս»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի

շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ու Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո: Կողմերը մանրամասնորեն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և այլ համատեղ նախաձեռնությունների վերաբերյալ: Այստեղ

ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, կառույցի մարմիններում Հայաստանի նախագահության ժամանակ ուժի մեջ մտավ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը, այս տարվա մարտի սկզբին էլ Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտնել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ»

միջանցքը կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը ու Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ ՀՀ տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մի հսկայական ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում…»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *