Արшբ ընկերոջս փող էի բերել, քանզի մի հյուրատուն է գնել Երևանում։ Զարմացավ, ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը, թուրք գործընկերս ասել է, որ… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրում է. Մեկ տարուց ավել է ինչ չէի եղել Արաբական Էմիրություններում։ 3 օր առաջ եկա։ Դե արաբ ընկերս ինչպես միշտ երդվեց, որ կնեղանա, եթե հյուրանոցում մնամ, Դուբայի իր տունը պատրաստ սպասում էր մեզ։ Անգամ բարձրակարգ հյուրանոցում

էդպես չեն դիմավորում՝ արաբական քաղցրավենիքներով ու էկզոտիկ մրգերով լիքը սեղան, սառը ըմպելիքներ ու մեր տրամադրության տակ մի ինդոնեզացի սպասարկող։
Դե ընկերոջս փող էի բերել, քանզի մի հյուրատուն է գնել Երևանում։ Զարմացավ,

ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը, հետո էլ պш տերազմ, ի՞նչի ես ինձ փող տալիս Դե, ասում եմ կապ չունի, որոշակի էլի աշխատել է, իր ծախսերը հանել է ու եկամուտ է ունեցել։ Ասում է, այ դրա համար էլ վստահում եմ քեզ

չես խшբում, հենա թուրք գործընկերս այնքան բпղոքեց իր երկրից, տնտեսական վիճակից, կովիդից, որ ես եմ իրեն գումար ուղարկել և որոշել եմ վաճառել բիզնեսս ու դուրս գալ Թուրքիայից, առավել լավ է Հայաստանում ներդրում անեմ։ Եվ ահա 2 օր է քննարկում ենք, թե ՀՀ-ում ինչ ոլորտում արաբ ընկերս ներդրում անի։

Այսքան տարիների ընթացքում արաբ գործընկերս երբևէ հաշվարկ չի ուզել, թեկուզ հա ուզեցել եմ ներկայացնեմ իրեն, ասում է՝ ես քեզ վստահում եմ ու քո հետ յուրաքանչյուր ներդրում կանեմ… Վստահություն՝ ահա ամենադժվար ու ժամանակ պահանջող, սակայն նաև ամենամեծ ձեռքբերումը, որ կարող է ունենալ մարդը

տարիների ընթացքում։ Եղեք ազնիվ գործընկերների հետ, անկախ իրենց ազգությունից, դրված փողի չափից, դիրքից ու դուք միշտ կունենաք աշխատանք, պատվերներ, բիզնես առաջարկներ ու իհարկե լիքը փող ներդնելու առաջարկներ։ Չխաբելը 1-ին հերթին ձեզ է ձեռնտու… Արդար աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *