Շուտով ՀԶՈՐ հш րվшծ Բաքվին եւ Անկարային․ Մնացել է մեկ քայլ և Հայաստանը կդառնա… Պույա Հոսեյնի

Շուտով հզոր հш րվшծ Բաքվին և Անկարային․ Մնացել է մեկ քայլ ու ՀՀ-ն կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ․ Պույա Հոսեյնի
Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է 1 քայլ:

Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում: Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան,

իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ կատարած իր այցին ու իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, նշել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը ու

մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական այս նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016թվականին, այնուհետև՝ չորս բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, նորից Թեհրանում, իսկ ս.թ. ապրիլի տասնիննին՝ Երևանում կայացավ բանակցությունների 5-րդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից ու ՀՀ-ից՝ անձամբ, իսկ

Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ: Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման ու կառուցվածքների վարչության պետը հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու շուրջ:

Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»:
«Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտ шնգության առումով, կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Եվ այդ գրա վիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի ու Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝

տարածաշրջանային ու միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»: «Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից Ծոցի իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հատկապես՝ ՀՀ-ի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների բարելավման հնարավորությունը ու մյուս անդամ երկրների համապատասխան

ենթակառույցները, այս ամենը կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ նշեց իրանցի պաշտոնյան: Ընդգծելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «1 ճանապարհ, 1 գոտի»

Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի նշված նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները առվել մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»: Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև Ծովի առափնյա երկրները ներառում են Վրաստանը՝ արևելքում, ՌԴ-ն ու Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան և Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝ հարավում:

Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կիլոմետր է . Վրաստանի ափերը ՝ 310 կիլոմետր, ՌԴ-ն՝ 475 կիլոմետր , Ուկրաինաինը՝ 1628 կիլոմետր, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կմ, իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև Ծովին ափամերձ այս գոտին, որտեղ մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, ու որտեղ գտնվում են միջազգային շուկաների զգալի մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որը կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից Ծոց — Սև ծով այս տրանզիտ, կարճ ու անվտ шնգ միջանցքի հաստատման շնորհիվ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *