Վահե Աղաջնյանը գրել է.
Մի ստп րության ու անբարոյականության մասին եմ ցանկանում պատմել, նաև զգուշացնել, որ նման էջերից հեռու մնաք: Ուրեմն, բացվում են 1-ին հայացքից բանակի, մեր հերոսների, զինվորների վերաբերյալ էջեր՝ «Հայոց
բանակ», «Հայկական բանակ», «Հայ հերոսները» ու նման այլ անվանումներով: Այդ էջերը սկսում են տարածել բանակի, պш տերազմում մեր նш հատակների մասին նյութեր, օրինակ հերոս Ալբերտի, հերոս Ալենի ու մեր մյուս հերոսների լուսանկարները, լայքեր են հավաքում, հետևորդներ են հավաքում և երբ
ձեռք են բերում հայտնիության մի որոշակի աստիճան, իսկույն սկսում են քաղաքական բովանդակությամբ գրառումները և քարոզչությունը: Այսինքն, օգտագործելով մեր հերոսների, մեր բանակի անունը, շատ հրաշալի իմանալով, որ դրանք սրբություն են հայերի համար,
կարճ ժամանակում նրանց որպես գործիք օգտագործելով՝ հավաքում են մեծ թվով հետևորդներ ու սկսում քաղաքական ագիտացիան: Ուշադիր եղեք, հեռու մնացեք այդպիսի էջերից: