Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ես սխալ եմ, և սխալ եմ ապրում Սխալ է հավատալ և անմնացորդ նվիրվել կենդանական բնազդներով առաջնորդվող ագրեսիվ հասարակությանը։ Երևի պետք էր ուղղակ մտածել սեփական շահի մասին… Սխալ է տարիներով քարոզել ու սեփական
օրինակով փորձել պшյքարել կաշш ռակերության դեմ։ Երևի պետք էր դառնալ բոլորի նման և մաքսիմալ շп րթել… Սխալ է տարիներով կրթել և սովորեցնել, որ մարդիկ լինեն առողջ և դաստիարակված։ Երևի պետք էր թողնել, որ իրենց տգիտության մեջ եփվեն և հի վшնդ վիճակում խեղճացած
գան և խնդրեն…
Սխալ է հնարավոր բոլոր պաշտոնների առաջարկներից հրաժարվել ու զբաղվել սիրած գործով և սեփական առողջության գնով մարդկանց կյանք պարգևել։ Երևի պետք էր մի տաքուկ պաշտոն ձեռք գցել և գш զազած դեմքով «նալոգ» հավաքել… Սխալ է քո ողջ թիմին արգելել մասնակցել պետական ծրագրերին և պետության խեղճ և կր шկ բյուջեից թեկուզ 1 լումա
ստանալ։ Փոխարենը սեփական միջոցներից աջակցել պետական ծրագրերին։ Երևի պետք էր օգտագործել կապերը և պետական փողերը ուտել, ուտել և էլի ուտել… Սխալ է տարիներ շարունակ սեփական ժամանակի և ռեսուրսների հաշվին բացարձակ անշահախնդիր ծրագրեր իրականացնել և մարդկանց կյանք փրկել։ Երևի պետք էր տվյալ ժամանակը և միջոցները ընտանիքիս վրա
ծախսել… Սխալ է Ֆեյսբուքում չափերն անցած և լկ տիացած ծանոթ–անծանոթին մեղմորեն բացատրել, որ չի կարելի։ Պետք է ուղղակի երեսին շփացնել, որ իրենց տեղը և չափը իմանան և մաքսիմումը գ пղ կատվի նման սպասեն հերթական հիմարությանը և ոգևորված լայքեն… Սխալ է զп հված զինվորների մայրերի հետ ամիսներով աշխատել, իրենց վի շտը և ցш վը կիսել, որ նորից կարողանան մայրանալ։ Երևի պետք էր այդ ամեն ինչից հեռանալ և մտածել, որ դրանով թող ինչ–որ այլ մեկը զբաղվի… Սխալ եմ և դեռ շարունակում եմ սխալ մնալ, քանզի սրտանց հուզվում եմ, երբ տաքսու
վարորդը հրաժարվում է բժշկից գումար վերցնել (ոչ ես էի այդ մի քանի դրամից հարստանալու, ոչ ինքը), հուզվում եմ, երբ փողոցում քայլող աղջիկը բարի խոսքերի ներքո կոնֆետ է հյուրասիրում (ոչ ես էի կշտանալու, ոչ ինքը…), հուզվում եմ, երբ անծանոթ անձինք փողոցում ժպտալով բարևում են… Հ.Գ. Սպш նել հր եշին դժվար չի։ Բարդ է հր եշ չդառնալ։ Մեր հասարակության բոլոր մեծ և փոքր հր եշներին ստեղծել ենք հենց մենք՝ մեր տգիտությամբ, մեր անհիմն մեծամտությամբ և մեր անսահման չարությամբ… Ես սխալ էի՝ Դուք ճիշտ։ Ավելացրեք իմ անունը Ձեր հրեշների ցուցակում…