Հետհաշվարկը տրված է… Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը Բաքվի ու Անկարայի նկատմամբ. Ահա՝ ինչ է պատրաստվում անել

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը մասնավորապես ՀՀ ստվերվեց նախընտրական քարոզարշավի шղ մnւկnվ, բայց պետք է հասկանալ, որ այցը ամենևին պատահական չէր՝ հատկապես ժամանակի ընտրության

հարցում։ Հաղորդում է «1լուրեր»-ը: Պարզ է, որ հայաստանյան ընտրությունները երկրորդական չեն, ու դա ամերիկացի պաշտոնյան ընդգծեց թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլի, թե արդարադш տության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումների ընթացքում։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ

ՀՀ-ն կկարողանա պահպանել նախորդ խորհրդարանական ընտրություններում հաստատված բարձր նշաձողը, ու երկրում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները ոչ մի պարագայում հш րվածի տակ չեն դրվի։ Այսուհանդերձ, պետք է նկատել, որ գոնե Բաքու ու Երևան՝ Ռիքերի այցերի առանցքում, հատուկ ընդգծված էր արցախյան

ուղղությունը՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ պետքարտուղարության պաշտոնյային ուղեկցում էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Սա, ըստ էության, ազդակ էր կողմերին, հատկապես՝ Բաքվին, որ հակամш րտnւթյան կարգավորում տեղի չի ունեցել ու պետք է պատրաստվել Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների մոտալուտ վերսկսմանը։ Ասենք՝ սա եղել

ու մնում է հայկական կողմի առանցքային պնդումներից 1-ը։ Այս առումով պետք է նաև ընդգծել, որ ևս 2 հարցում Երևանի ու Վաշիգտոնի տեսակետները համընկնում են՝ գե րեվարված բոլոր անձինք պետք է իսկույն ու առանց նախապայմանների ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զn րամիшծավnրnւմները պետք է հեռանան ՀՀ տարածքից՝ վերատեղակայվելով մայիսի տասնմեկի ելման դիրքեր։

Այս ամենով հանդերձ, անհնար է չնկատել, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը տեղի ունեցավ հենց էն ժամանակահատվածում, երբ ոչ միայն հարավկովկասյան, այլև մերձավորարևելյան տարածաշրջանները կանգնած են խորքային փոփոխությունների շեմին։ Իրանը, տվյալ գործում ունենալով Չինաստանի տնտեսական ու քաղաքական օժանդակությունը, մեծացնում

է իր ազդեցությունը և սկիզբ է դրել Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքի նախաձեռնությանը։ Արևմուտքը՝ ի դեմ ԱՄՆ-ի, ըստ երևույթին այս անգամ որոշել է ոչ թե ընդդիմանալ, այլև գործակցել, ու, թերևս, հենց այդ հանգամանքով է պայմանավորված փաստը, որ Իրանի վրայից օրերս հանվեցին պш տժшմիջnցների 2/3-ը։ Ընդ որում՝ պարզ է, որ միջանցքի ձևավորման գործում առանցքային դերակատարում է նախանշված ՀՀ-ի և Վրաստանի համար՝ այն

դեպքում, որ Բաքուն շտապում է տш պալել ծրագրի գոնե էն հատվածը, որը վերաբերում է ՀՀ-ին։ Եվ այդ իմաստով ամենևին պատահական չի կարելի համարել նախ Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը, որից հետո, ի դեպ, ադրբեջանական կողմը իսկույն դադարեցրեց Սյունիքի մարզի ուղղությամբ uш դրшնքներ ձեռնարկելու բոլոր փորձերը, իսկ այժմ նաև ամերիկյան պաշտոնյայի՝ բազմանշանակ ուղերձներով լի այցելությունը, որը, ի դեպ, ևս ոչ պատահականորեն, նախորդել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և դրան զուգահեռ՝ այդ թվում նաև արցախյան խնդրի

արծարծմանը։ Ասենք՝ ուղերձներից ևս մեկը դարձավ տասնհինգ ռш զմшգե րիների վերադարձը, ինչը, ինչպես պարզվեց, տեղի է ունեցել նույն Ռիքերի ու Վրաստանի վարչապետի միջնորդությամբ։ Պարզ է, որ տեղի ունեցածը ամենևին կապ չունի Բաքվի կողմից «բարի կամքի» դրսևորման հետ ու Ադրբեջանի հանդեպ ուղիղ ճն շման հետևանք է։ Ենթադրելի է նաև, որ ճնշումն առաջիկայում ահագնանալու է՝ թեկուզ էն պարզ պատճառով, որ Վաշինգտոնն այդ կերպ փորձելու է Բաքվի և, հատկապես, Անկարայի

համար ընկալելի միակ լեզվով բացատրել, որ տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրսմղման բոլոր ակնկալիքներն առ ոչինչ են, և Ադրբեջան-Թուրքիա զույգը կա՛մ պետք է հաշվի նստի տվյալ իրողության հետ, կա՛մ պատրաստ լինի հետևանքներին։ Իսկ այդ հնարավոր հետևանքներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Էրդողանին, ամենայն հավանականությամբ, կփորձի ծանոթացնել մի քանի օրից՝ ՆԱՏՕ-ի նույն այդ գագաթնաժողովի շրջանակում՝ բացատրելով, որ Թուրքիայի սш նձման հետհաշվարկն արդեն տրված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *