Բակուր Մելքոնյաը գրել է.
Ծանոթներիցս մեկին էի հանդիպել։ Նստեցինք, զրուցում էինք դեսից-դենից, սկսեց երկրից բп ղոքել։ Լավ ճանաչելով իրեն ու իմանալով, որ երբևէ ընտրությունների չի մասնակցել, հարցրեցի, թե ու՞մ ա պատրաստվում ընտրել այս անգամ և լսեցի ավանդական պատասխանը՝ ոչ մեկին, չեմ գնալու ընտրության։ Կտրուկ ասեցի.

լսի եղբայր, դա քո իրավունքն ա, սակայն արի մի բան պայմանավորվենք, դու էլ երբևէ իմ մոտ ԻՄ երկրից չդժգոհես։ Տեսնելով զարմացած հայացքը, շարունակում եմ. ցանկանում ես իմանալ ինչի՞, դե քանզի ՀՀ֊ում իշխանությունների ձևավորման միակ օրինական ճանապարհը դա ընտրություններն ա, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի
ունի հավասար ձայն, դու մեկ ձայն, ես մեկ ձայն ու քո բոլոր տեսակի բոп ղոքները անիմաստ են, եթե դու չես գնում ընտրության, այսինքն ոչ մի պատասխանատվություն չես ցանկանում ստանձնել, որ վաղը էլի արխային բп ղոքես, մեկ ա դու չես ընտրել։ Ծանոթս ասում ա. հա բայց ինչի՞ ըտենց էմոցիոնալ ընդունեցիր, քո

համար ինչ տարբերություն, մեկ ա դու քաղաքականությամբ չես զբաղվում, որ գնամ քեզ ընտրեմ, էլ քո շահը ո՞րն ա… Էէէէ եղբայր, այ ըսենց բոլորս մենակ մեր նեղ անձնական շահի մասին մտածելով ա, որ քш նդում ենք երկիրը, ինչու եմ ասում նեղ անձնական, քանզի եթե մի փոքր լայն մտածենք, այո, մեր անձնական շահերից ա բխում, որ մեր երկիրը կայուն լինի, հզոր
լինի։ Էս պահին առնվազն չորս մեծ ներդրումային ծրագիր ունենք, ՀՀ-ից ու արտերկրից ներդրողների մասնակցությամբ, սակայն ներդրողները սպասում են ընտրությունների ավարտին, էնպիսին ավարտին, որ իրենք վստահ լինեն, որ ընտրված իշխանությունը ունի ժողովրդի մш նդատը, հզոր ա ու երկիրը տանելու ա հզորացման ու առնվազն գոնե մոտակա հինգ տարում երկրումս էլ քաղաքական ճգնաժամ չի լինի…ԽՆԴՐՈՒՄ ԵՄ փոստիս

տակ քաղաքական քոմենթներ չանել ու քննարկումներ չծավալել, միտքս այլ է, ուղղակի լինենք պատասխանատու մեր երկրի հանդեպ ու մասնակցենք ընտրությանը, էսքան բան… Քաղաքական թոհուբոհով լի վերջին (մեծ հույսով ու ցանկությամբ, որ վերջին) աշխատանքային շաբաթն եմ մաղթում բոլորիս…