Ես ունեմ ԲԱ ՌԱՑԻԿ փաստաթուղթ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից, որտեղ ասվում՝ Շուշիի հարցը ինչպես է լուծվում. Թաթուլ Հակոբյան

Aniarc.am-ը գրում է. Շուշի, Մեղրիով միջանցք և Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. հուլիսի 10 2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը, նորից քննարկման թեմա եղավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում

էր, որպեզի Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ ԱՀ-ն, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Էդ ժամանակ Իլհամ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի

միջանցքը։ Դրանից բացի Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները: 2001 թ-ի հուլիսի տասին ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցի

ժամանակ նշում էր, որ պետք է կենտրոնանալ 3 հիմնական հարցերի վրա․ 1. ադրբեջանցի փш խստականների վերադարձ Շուշի, 2. Շուշիի հետ Ադրբեջանի կապը, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։ Ինչպես նաև Թաթուլ Հակոբյանը նույնպես Խոսելով այս մասին՝ նշել է հետևյալը. Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանի ու Վյաչեսլավ Տրուբնիկովի բանակցություններից, որտեղ ասվում է ՝ թե Շուշիի հարցը ինչպես է լուծվում.
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *