«Աննախադեպ քարոզարշավ է, նման ատելության խոսք հш յհոյախառն երբևէ չի եղել․ սա դեռ ծաղիկներն են, ընտրությունների ժամանակ կտեսնենք ահավոր հետևանքները այս ամենի»․ հունիսի տասնհինգին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում
հայտարարեց 1-ին նախագահ, ընտրություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ 2 կողմն էլ տիրապետում են հսկայական ռեսուրսների՝ ֆինանսական, վարչական, քր եшկան։ «Գնալու ենք ամեն ինչի, սա նրանց
համար կենաց մш հու խնդիր է։ Հնարավոր են բախումներ թե ընտրությունների ընթացքում, թե դրանից հետո»,- նշեց Տեր-Պետրոսյանը։ Պատասխանելով Արցախի խնդրի լուծման մասին հարցին՝ 1-ին նախագահը հայտարարեց․ «Այժմ շատ դժվար է լուծել ԱՀ-ի հարցը, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք,
այժմ ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի պահպանման։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Մենք չենք խոսել ԼՂ-ն տալու մասին, խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք հարց»։ Ղարաբաղի հարցում այժմ Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի, կարծում է Տեր-Պետրոսյանը։ Նա վտш նգավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իր նպատակն է վերադարձնել
Շուշին ու Հադրութը․ «Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է նա վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը պետք է պայուսակները հավաքի ու գնա՞։ Դա հնարավոր է միայն պш տերազմով։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ին, հայ ժողովրդին խոստանում է նոր պш տերազմ, նոր զп հեր, նոր шր յուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստ իպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Նման բան գոյություն չունի»։ Պետրոս Ղազարյանի հարցադրմանը, թե Ալիևն առաջարկում է հաշտության պայմանագիր Արցախը ադրբեջանական ճանաչելու դիմաց, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Ստիպելու են, որ համաձայնենք, ողջ աշխարհը ստ իպելու է։
Եթե չուզես, առավել մեծ փորձանքների մեջ ես ընկնելու»։ Դեպի Ֆրանսիան, ԱՄՆ-ը թեքվելու կոչերը մեկնաբանելով՝ 1-ին նախագահն ասաց․ «Սա կրկին պատրանքային, դոգմատիկ, ցածրորակ մտածողություն է։ Դրանից ոչ մի լավ բան չսպասեք։ Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ պետք է գնալ համաձայնության և Ալիևի հետ, և Թուրքիայի հետ, «հավերժ թշ նшմիներ չեն կարող լինել 2 հարևանները», «մենք մեր գոյությունն ենք վտш նգի ենթարկում»։ «Ինչ-որ Ղարաբաղում է տեղի ունենում՝ մեզնից կախված չէ։ Մի՛ սպասեք, որ որևէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել ԼՂ հարցը, չկա նման բան, սա ցնորք է, զառանցանք»,- եզրափակեց Տեր-Պետրոսյանը։