Իմ համար հանգիստ տունը նստած նկարում էի, Մեկ էլ լսեցի աստիճանաբար մոտեցող ամբոխի ձայնը: Մոտեցա պատուհանին, հետո ականատես էղա շատ ցш վալի երևույթի… Շանթ Կարապետյան

Շանթ Կարապետյանը գրել է. Մի բան ասեմ ու էթամ նկարս շարունակեմ այսօր իմ համար հանգիստ տունը նստած նկարում էի, Մեկ էլ լսեցի աստիճանաբար մոտեցող ամբոխի ձայնը, Ցш վոք սրտի, կտրվա նկարից ու մոտեցա պատուհանին։ Պարզվեց քաղաքական ուժերից մեկն էր էկել մեր փողոց քարոզարշավ

անելու։ Գոռում էին ՝ «Ապագա կա» ։ Գնալով ձայները մոտենում էին մեր շենքին։ Անթիվ անհամար пս տիկններով ուղեկցվող հոծ բազմությունը մոտենում էր։ Հետո ականատես էղա շատ ցш վալի երևույթի Ձայներին միացավ նաև ԶՈՒՌՆԱ ԴՀՈԼԸ։ Մարդիկ գոռում էին, նվագում , ուրախանում։ Եվ այդ անում էին էն փողոցում ,որտեղ

ապրել էին զп հված և գե րության մեջ գտնվող տղեքը, Ապրում էին տղեքի ծնողները ,հարազատները։ Հիշում եմ պш տերազմի օրերն էին ,մի քանի ժամով տուն էի էկել ,մտա մեր փողոց՝ ամեն 50 մետրը մեկ սև ժապավեն էր, վրան գրված անուն ու քսանը չգերազանցող թիվ ։ Խի՞ ենք ծնվել էս տանջված երկրում։ Խի՞ ենք մենք միշտ «հերոսներ տալիս»։ Խի՞ ենք

յուրաքանչյուր անգամ նույն սխալը կրկնում։ Ախր, էտքան պատահականություններ չեն լինում։ Հավատացե’ք, Ոչ մի հերոսի մայր չի ցանկանում հերոս տղա ունենա։ Ինքն իրա տղուն ա ուզում։ Այժմ երբ պш տերազմից անցել ա մի քանի ամիս, Երբ գե րության մեջ են գտնվում մեր զինվորները , Երբ պետության գոյությունը մազից ա կախված , Մենք զուռնա դհոլ ենք խփում և ասում ապագա կա ։ Ախր նույն սխալն արել ենք

հարյուր տարի առաջ , հազար տարի առաջ , երկու հազար տարի առաջ , Անում ենք էսօր , և արդեն վստահ ասում եմ Անելու ենք վաղը ։ Իհարկե, ես չեմ մեղադ րում ոչ մի քաղաքական ուժի, քանզի դրանք անասնական բնազդներով շարժվող սրբապի ղծ են (Թե նախկինները , թե ներկաները) Ես մե ղшդրում եմ այդ զուռնա դհոլի տակ պարող և երգող հասարակ քաղաքացուն, Ես մե ղшդրում եմ հավատացողին , Ես մե ղшդրում եմ սխալներից դասեր չքաղողին… Այժմ 26 տարի ապրած ,խաղաղ ու պш տերազմական շրջանում

26 ամիս պետական սահմանը պահած , Սեփական ապագայի մասին մտածող մարդը ՝ես, Ձեզ հարց եմ ուզում տալ. -Ապագա կա՞……. Հավելեմ ,որ քաղաքական հայացքներ չունեմ։ Օժտված եմ քաղաքական կուրությամբ, ուղղակի սիրտս տրա քեց էն մտքից , որ էտ զուռնի ձենը կլսի զավակ կորցրած ծնողը։ Իհարկե, պш տերազմն առանց զп հերի չի լինում, Բայց դե ես էլ հո շատ լավ գիտեմ ինչ պш տերազմ ա էղել , Ու բոլորս գիտենք …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *