Շանթ Հարությունյանի հերթական գլուխգործոցն են նայում, ԱՅՍ վերնագրով. ինչու՞ է ըստ անկախության ջատագովի Նիկոլը դш վաճան, որովհետև… Արա Արայան

Շանթ Հարությունյանի հերթական վիդեոն են պտտում, հետևյալ վերնագրով: Մի ընտրեք Նիկոլին, քանզի նա ազգի դш վաճան է: Ես այդպիսի բաներ վաղուց չեմ կարդում և լսում, սակայն որոշեցի մի 2 րոպե լսել, ի՞նչ է ասում անկախության ջատագով Շանթը: Ասում է,

եթե ցանկանում եք հակառուսական ընտրություն անել, ընտրեք Վազգենի եղբայր Արամին Սարգսյան, ԱԺԲ ին, Խզմալյանին, կամ Հայրիկյանին, որ ինքը կընտրեր Հայրիկյանին: Ասում է ընտրությունը հիմնականում 2 ուժերի մեջ է, Նիկոլի և Քոչարյանի: Եթե ցանկանում եք ռուսամետ ընտրել, Նիկոլին մի’ ընտրեք, նա դш վաճան է,

աշխարհը մեզ չի հարգի: Իսկ ինչու՞ է Նիկոլն ըստ Շանթի դш վաճան, որովհետև Զոհրաբ Մնացականյանը պш տերազմի օրերին չգնաց Բրյուսել Բայրամովի հետ զի նшդադարի շուրջ բանակցեր, քանզի հաջորդ օրը պետք է գնար Մոսկվա: Էլ լսել չեղավ, անջատեցի:

Նոնսենս է նոնսենս, այս էլ քանի ”ազատական”, հակա ԿԳԲ իստներ են աջակցություն հայտնում Քոչարյանին: Տիպիկ, ՀայրիկԵանական դիրքորոշում է չէ՞:)) Դեռ պատերազմից առաջ, 18-19 թվերին պտտվում էր Շանթի մի այլ ցնցիչ թեզ, թե բա Բոլթոնն եկավ Նիգոլին ամերկական զե նք և աջակցություն առաջարկեց,

Նիկոլը չուզեց, քանզի ԿԳԲ ի ագենտ ա: Վաղուց Թրամփը Բոլթոնին պաշտոնազրկել էր, ասել էր, որ նա իր ամենա անհաջող կադրն էր, այնուհետև լույս էր տեսել Բոլթոնի գիրքը, որտեղ նա խոստովանում է, որ Թրամփը գործում էր ԱՄՆ շահերի դեմ, ադմինիստրացիայից ոչ ոքի կարցիքը չէր լսում: ՍԱԿԱՅՆ Շանթի ”բոլթոնյան” ելույթե մարդիկ պտտում և տարածում էին, լուրջ հետևություններ էին անում:)))

Ի դեպ, գնացեք Չեռնոմորսկ ու հարցերք, ի՞նչ էր անում Հայրիկյան Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: 1998 թվականի նախագահական ընտրություններում նա հանուն ”անկախության” ու ընդդեմ ”կոմունիզմի” քարոզարշավ էր կատարում Քոչարյանի հետ: Իսկ 2013 թվանախագահական ընտրությունների ժամանակ Անդրիաս Ղուկասյանի հետ փորձում էին տապալել

ընտրությունները: Անդրիասը հացադուլով, Հայրիկյանը կրակոցով: Հետո, հետո զզվելի պատմություններ, տհաճություն…
Ի դեպ, այդ օրերին ողջ ՖԲ ն ծաղրում էր ՀայրիկԵանին, բայց Շանթը կրկին փորձում էր արդարացնել նրան…Ազգայնականների ճամբարում նույն վիճակն է:
Էխ Ազատիչ Ազատիչ, ծանր էր քո գործը:)))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *