Ագարակի պղնձամпլիբդենային կոմբինատը ծախվեց 600 հազար$-ով: Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք Հայաստանը… Ավելի լավ պատկերացնելու համար մի քանի թիվ էլ գրեմ…Լևոն Գալստյան

Լևոն Գալստյանը գրել է. #ՊետությանՈւնեզրկում #2000ականներ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թվականին վաճառվեց վեց հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարն էն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 տոննա մոլիբդեն կամ 2 հարյուր տոննա պղինձ վաճառելու դեպքում։ Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հш նցագործության

մասին է խոսքը։ Առավել լավ պատկերացնելու ու համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․ Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թվականին ՀՀ-ում արտադրվել է՝ — 17 703 տոննա պղինձ (մոտ 53 մլն դոլար) — 9470 տոննա սև պղինձ (մոտ 29 մլն դոլար) — 5784 տոննա մոլիբդենի 51տոկոս խտանյութ (մոտ 118 մլն դոլար) — 870 տոննա մոլիբդենի

եռօքսիդ (մոտ 35 մլն դոլար) Կարծում եմ այժմ առավել պարզ դարձավ ամեն բան, և 2000-ականների իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին այժմ մեծ-մեծ խոսողներին և իրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել և ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ և մենք կզարգացնենք ՀՀ-ն, իրո՞ք։ Շարունակելի․․․
Այն մասին, թե այդ տարիներին

ինչպես ՀՀ-ն հարյուր տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված և չնչին փողերով իրականացվեց պետության և քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերը և կոռուպցիան․ մաս 1-ին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում՝ կամ դիտեք այս տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *