Նիկո՛լ, ամեն ինչի մե ղшվորը դու ես: Դու՛ ես մե ղшվոր Քոչարյանի այսօր հանրահավաքի, այնտեղ ծածանվող ՌԴ դրոշների համար, քանզի… Նարինե Մկրտչյանի վերլուծությունը

Նարինե Մկրտչյանը գրել է.
Նիկո՛լ, ամեն ինչի մե ղшվորը դու ես:
Դու՛ ես մե ղшվոր Քոչարյանի այսօր հանրահավաքի, այնտեղ ծածանվող ՌԴ դրոշների, Տեր-Պետրոսյանի՝ պարտվողականության դրոշի խրոխտ թափահարման, ի դժբախտություն ՀՀ-ի՝ ՀՀ նախկին բոլոր ղեկավարների՝

քաղաքական ասպարեզ վերադառնալու համար, ՀՀ ինքնիշխանության փլ пւզման, Ղարաբաղի հանձման, ՀՀ պետականության կազմաքանդման ու մնացյալ ամեն ինչի համար, ինչի մասին 3 տարի շարունակ ահազանգել-քննադատել եմ: Ու այս ահասш րսուռ խեղկատակությունը, որն

իբր «ընտրություններ» ու «ժողովրդավարություն» ես կոչում, ընտրությունների և ժողովրդավարության հետ նույնքան կապ ունի, որքան դու՝ պետական գործչի ու պետական շինարարության հետ: Այս ընտրությունները ՀՀ-ի անկումն են արագացնում: Ես չե՛մ մասնակցելու այս ընտրություններին, որպեսզի չդառնամ այս шղ ետաբեր անկման

մասնակիցը, որը վաղը-մյուս օրը չհամարձակվես ասել՝ ժողովուրդն է ձևավորել իշխանությունը: Անկախ նրանից, թե ով է լինելու հունիսի քսանմեկի իշխանությունը, ժողովուրդը, ինչպես հաճախ է եղել, կրկին սխալվելու է: Սխալվելու է նախևառաջ ընտրատեղամաս գնալով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *