Նարեկ Սարգսյանը գրել է.
Չեմ կարողանում քնել, անընդհատ մտածում եմ թե ինչ տեսակ մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը. սա սովորական ուղերձ չէր, միթե ոչ ոք չզգաց: Շատ բան ունեմ ասելու նախագահին, որոնք միգուցե երբևէ չկարողանամ մինչև վերջ ասել… Ցանկանում եմ արժանի քաղաքացի
լինել մեր երկրին: Ցանկանում եմ որ ինքը իմանա, որ այն գաղափարները որ նե րшրկել է մեր մեջ, դեռ շատ պտուղներ են տալու, քանզի դրանք – ազատականությունը, բարիդրացիությունը, պետականության գիտակցությունը, իրատեսությունը ևն – մեր шր յան մեջ են արդեն. մենք կփորձենք մեր զավակներին կրթել նույն
արժեքներով, որով ինքը կրթել ու կրթում է մեզ: Ցանկանում եմ անվերջ շնորհակալություն հայտնել էն մարդուն, որին ընդամենը մի անգամ եմ անձամբ հանդիպել, սակայն որին հարազատ եմ գաղափարներով ու երկրի հանդեպ անբարբառ սիրով: Շնորհակալությունս հայտնել Էն բանի համար, որ բացատրեց ինձ, թե ինչ է ՀՀ-ն, որտեղից է գալիս ու ուր պետք է գնա: Շնորհակալություն հայտնել էն բանի համար, որ սովորեցրեց ինձ ու իմ
ընկերներին պատասխանատվություն ստանձնել Հանրապետության համար, պայքարել ու երբևէ չհոգնել, քանզի լեռներից անդին կրկին լեռներ են: Ու ամենակարևորը. սովորեցրեց մեզ, որ քաղաքականության մեջ հնարավոր է լինել կատարելապես առաքինի, անաղարտ մարդ. այդ ամենը սովորեցրեց ոչ թե բարոյախոսությամբ, այլ իր օրինակով…