Ուշադրություն․ Սպասվում է խիստ խիստ բարձր ջերմային ֆոն… առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը

Գագիկ Սուրենյանը գրել է.
Ուշադրություն: Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային

ֆոն, Արարատյան դաշտում ու նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի մարզի հովտային գոտում ու Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին տվյալ գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հր դեհավտանգ

իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մայրաքաղաքում՝ Հունիսի տասնինի ցերեկը, 20-24-ին սպասվում է

առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հանրապետության տարածքում` Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ հինգից տաս մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *