Նաիրի Հոխիկյանը գրել է.
Հունիսի քսանի ընտրության արդյունքների հրապարակումից հետո բազում հայեր նորից էյֆորիայի մեջ են, ճիշտ էնպես, ինչպես 2018 թվականի մայիսին։ Ինչպես այն ժամանակ անտեղի, այժմ էլ մեր այդ հայրենակիցները ունեն պայծառ ապագայի սպասելիքներ։ Թեպետ ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդքան
կողմնակից ունի, սակայն երբեք, երբևէ նրանց զп մբի կամ ժեխ չեմ անվանել’ լոկ էն պատճառով, որ նրանք հայ են, նրանց եր шկներում էլ նույն шր յունն է հասում, ինչ մյուս հայերի, ուղղակի նրանց մեծ մասը մոլորյալ է, քարոզչական ազդեցության տակ։ Կան, իհարկե, պատեհապաշտներ ու պաշտոնամոլներ, սակայն
նրանք քիչ են’ 100-200 հոգի։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի էսօրվա հետևորդների թիվը առաջիկա ամիսներին զգալի կնվազի, այնուհետև շատերը կխոստովանեն, որ կրկին խաբվեցին դատարկ խոստումներին և անուշ խոսքին։ Սակայն բոլոր դեպքերում այդ մարդկանց վիրավորել պետք չի։ Մի օր անպայման նրանք
կվերադառնան իրականություն։ Հարգելի հայրենակիցներ, եթե ընտրել եք Նիկոլին և այժմ հաղթական էյֆորիայի մեջ եք, մի մոռացեք, որ Նիկոլին չընտրածները թշ նшմիներ չեն։ Նրանք ձեզնից պակաս չեն սիրում հայրենիքը, նրանք նույնիսկ առավել իրատեսական են սիրում իրենց երկիրը, ոչ զգացմունքային ու ականջահաճո։ Մի թշ նшմացեք միմյանց հանդեպ,
հաշվի առեք, որ շաբաթներ հետո Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները Ազգային Ժողովում կստանան իրենց մանդատները ու կշարունակեն քաղաքական պш յքարը հանուն իշխանության, իսկ դուք նորից
կլինեք նույն բանվորը, գյուղացին, առևտրականը, ավտոմեխանիկը կամ ավտոբուսի վարորդը։ Երբ կարճ ժամանակ հետո նորից համոզվեք, որ ես ճիշտ էի տեսնում ապագան, չմոռանաք զղջման խոսքեր ասել։ Դա էլ է ուժի նշան։