Հաշվարկը մոտենում է ավարտին. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քվեաթերթիկների հաշվարկը մոտենում է ավարտին. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2000 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը:

54.02 %-ով առաջատար է «ՔՊ» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,99 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.21 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն»

կուսակցությունը՝ 3.04%-ը: Հիշեցնենք, որ ՀՀ ամբողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ չորս դաշինք, 21 կուսակցություն:

Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ յոթ տոկոսը: ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի երկու մլն 593 հազ 572 մարդ:
Հաշվարկը մոտենում է ավարտին. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *