Սամվել Բաբայանին լսեք: 30 տարի ղարաբաղյան կլանը խաբել է և´ ձեզ և´մեզ: Ես որպես գիտնական գրոշներ եմ ստացել, բայց լռել եմ` մտածելով, որ… Ծնունդով արցախցի ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը համերկրացիներին…

Ծնունդով արցախցի, բանասիրական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը համերկրացիներին… Պш տերազմի օրերին ոչ մի արցախցի Հայաստանում անմասն չի մնացել ֆինանսական և բա րոյական աջակցությունից: Այսօր էլ, երբ մեծ թափով

շինարարական աշխատանքներ են ընթանում ԱՀ-ում, բազում տեղափոխված արցախցիներ շարունակում են մնալ ՀՀ-ում, Ծաղկաձորում ու այլուր, ապրում են ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին և փոխանակ գնան ու վերակառուցեն իրենց հայրենիքը, գործիք են դարձել ղարաբաղյան

կլանի ձեռքին և ապակայունացնում են ՀՀ-ի ներքաղաքական կյանքը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը ու ոչ մեկ իրավունք չունի այն չհարգել: Դուք թշ նшմություն եք սերմանում չշնորհավորելու ձեր այդ ակցիայով, երբ վի րшվորում եք ոչ միայն ՀՀ վարչապետին, այլ նաև ձեր նախագահին, և ձեր այդ ուղղորդված

ակցիաները լավ տեղ չեն տանում ձեզ: Ձեր փրկիչ վոյնը թող հարկ համարի գա Արցախ ու ձեզ հետ միասին շենացնի Հայրենիքը: Ես սա ձեզ ասում եմ որպես արցախցի ու վատ եմ զգում ձեր անշնորհակալ պահվածքի համար: Ոչ մեկ հող չի ծախել: Լսեք Սամվել Բաբայանին: 30 տարի ղարաբաղյան կլ шնը

խшբել է և´ ձեզ և´մեզ: Ես որպես գիտնական գրոշներ եմ ստացել, բայց լռել եմ` մտածելով, որ պետությունը միջոցներ չունի, միայն թե կարողանա պահել Արցախն ու բանակը: Վերջում պարզվեց, որ ոչ բանակ ունենք, ոչ զե նք, սակայն կլш նը կուտակել է անսահման հարստություն , իսկ հիմա էլ ձեզ մատի վրա խաղացնում է` իր հш նցանքները թաքցնելու համար: Էլ չեմ խոսում պш տերազմի ժամանակ ՀՀ փախած ջահել արցախցի տղամարդկանց մասին,

որոնց մղած կռ իվը ֆեյսբուքում էր: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր կբերեմ, անուններ կտամ, բոլոր փш խածներիդ ճանաչում եմ և ամաչում եմ ձեր փոխարեն: Արցախյան առաջին պш տերազմում փոքր եղբայրս զп հվել է, իսկ 2 մեծ եղբայրներս պш տերազմի վե րքերի պատճառով հեռացել են կյանքից: Ես Երևանում եմ բնակվում 18 տարեկանից: Այս պш տերազմում իմ միակ որդին կռ վում էր Շուռնուխում: Իսկ ինչ են արել այսօր բп ղոքի ակցիայի մասնակիցներից շատերը: Մի քիչ մտածեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *