Բակուր Մելքոնյանը գրել է.
Երեկ ուշ երեկոյան ընկերներով հավաքվել էինք, տասնչորս հոգի էինք։ Դե քանի որ շատ մոտիկներով էինք նստած, ամեն մեկս անկեղծ ասեցինք թե ում ենք ընտրել։ 14 հոգով ընտրել էինք յոթ կուսակցությունների և

դաշինքների։ Թաքցնելու բան չկա՝ Հայաստան և Պատիվ Ունեմ դաշինքներ և ՔՊ, ԼՀԿ, ՀԱԿ, ՔՈ, 5165 կուսակցություններ։ Ամեն մեկս ուներ իր կարծիքը ընտրությունների արդյունքի վերաբերյալ, մեկի բերված արգումենտները մյուսին թույլ էին թվում, մյուսինը էն մյուսին դուր չէր գալիս, կարճ ասած անգամ մոտ
ընկերներով համաձայնության չէինք գալիս, սակայն մեկ է յուրաքանչյուր մեկս շարունակում էինք համոզել մյուսին մեր ընտրության ճիշտ լինելը, բնականաբար առանց վիրավորելու մեկս մյուսին։ Բայց այս ամենի մեջ կար 1 կարևոր բան, որի հետ բոլորս համակարծիք էինք, երկրից գնալ ՉԿԱ, միգուցե 1-ի սրտով չի իշխանությունը,

մյուսը ատում ա իշխանությանը, էն մյուսը այլընտրանք չի տեսնում, քան այժմյան իշխանությունները, սակայն սա մեր երկիրն ա ու մենք երբևէ չենք արտագաղթելու, մենք մաքսիմալ մեր ներդրումը պետք է ունենանք այն հզորացնելու, անվտ шնգ ու ապահով
երկիր դարձնելու համար։ Ու քանի որ մենք կուսակցական պш յքարի մեջ չկանք, մեր պш յքարը պետք է լինի մեր ոլորտներում՝ հզոր, աշխարհի մակարդակով մրցունակ ու ունիկալ բրենդերի ստեղծմամբ։ Սիրում եմ մեր երկիրը, ոչ թե ինչ֊որ մարդկանց համար, այլ որովհետև այն իմ

Հայրենիքն է ու ես Հայ եմ! Հ. Գ. Մի բանի շուրջ էլ էինք բոլորս համակարծիք՝ ազգի համախմբման ու ապագայի հստակ տեսլականի համար ազգային գաղափարախոսության ստեղծման ու դրա տարածման օրհասական պահանջ կա, ինչին էլ մեր ընկերներով աջակցում ենք: