Արթուր Վանեցյանի էսօրվա ասուլիսի ժամանակ Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը հնչեցրեց հետևյալ հարցը. «Պարո՛ն Վանեցյան, հունիսի տասներեքին Արաբկիր վարչական շրջանում, քարոզարշավի ժամանակ, Սերժ Սարգսյանի կողքը նստած՝ դուք հայտարարեցիք, որ թш լանված փողերը ամենաշատը հետ է
բերվել Ձեր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ու դա ներկայացրիք որպես ձեռքբերում. խնդրում եմ նշել՝ ում իշխանության օրոք թш լանված փողերն էիք դուք հետ բերում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ»: Այս հարցմանը ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը ասաց.
«Վերջին քսանութ տարում իշխանության եղած բոլոր ուժերի իշխանության ժամանակահատվածի թш լանված, գп ղացված, ապօրինի կերպով գп ղացված փողերն են վերադարձվել ՀՀ պետբյուջե: Եւ, եթե այս ընտրությունների արդյունքում ժողովուրդը մեզ տար քվե ու ես ձևավորեի իշխանություն, ես շարունակել էի իմ գործը: Անկախ նրանից՝ կլինեին այդ մարդիկ մեր
քաղաքական ուժի ներկայացուցիչներ, կլինեին իմ բարեկամները, հարազատները եթե խախտել են օրենք, պիտի պատասխան տան օրենքի ողջ խստությամբ»: Այնուհետև լրագրողը հարց է հղում, թե ինչպես էիք Սերժ Սարգսյանի հետ դաշինք ձևավորում, եթե նրա իշխանության օրոք թш լան է եղել: Մանրամասները՝ տեսանյութում: