Սևան Ղազարյանը գրել է. Կյանքիս ամենատարօրինակ պատմության մեջ ընկա օրերս։
Ընտրություններից առաջ Հայաստան պետք է թռնեի։ Որոշեցի թռիչքից առաջ մազերս կտրել ու տեղ ամրագրեցի։ Վարսավիրանոցին անունը Goodfellas է՝ կահավորված Սկորսեզեի հայտնի կրի մինալ դրամայի մոտիվներով։
Ուրեմն նախատեսված ժամին ես գնում եմ։ Ծխեցրած վիսկու հոտով լցված կիսախավար սենյակի պատերին փակցված են Ռոբերտ դե Նիրոյի ու 50-ականների նյույորքյան մաֆիոզների լուսանկարներ։ Հնաոճ հագուկապով և դասական կեպիով կոլոտ վարսավիրը արտիստիկ
շարժումներով ու արևելյան շողոքորթ կիսաժպիտը դեմքին հրավիրեց նստել։ Ֆիլմի պատկերներից ներշնչված՝ հանդիսավորապես ընկ ղմվեցի բազկաթոռի մեջ ու մտովի տեղափոխվեցի Վիտո Ջենովեզեի թե Լաքի Լուչանոյի աշխարհ։
Իսկ կոլոտ վարսավիրը գանգսթերական ոճի գլխարկը ուղղեց և փութաջանորեն գործի անցավ։
Մազերի ձևի և
ոճի մասին սովորական հարցեր էր տալիս և քանզի ջш րդված անգլերենով էր խոսում, հարցրեցի ի միջի այլոց. -Որտեղացի՞ ես -Ադրբեջանից։ Իսկ դու՞ -Ես էլ Հայաստանից եմ։ Անակնկալի եկած լռում է, բայց շարունակում է իր գործը ու դզզոցով մաքրում է ականջիս վերևի մազերը: Մեկ էլ հանկարծ. —Ձեր մոտ ընտրություններ են, չէ՞ -Հա, վաղը թռնում եմ Երևան -Ես էլ մի քանի
ամիս առաջ Բաքվից եմ էկել աշխատելու։ Ռուսերեն խոսում ես, չէ՞։ -Հա, բայց չեմ սիրում ռուսերեն խոսել Դզզիկը դրեց մի կողմ, ձեքին մկ րատ վերցրեց ու մազերս վարժ խր թխրթացնելով ասում է. -Տեսա՞ր ԼՂ-ում ինչ կատարվեց։ -Տեսա։ Ես այնտեղ էի -Պш տերազմին մասնակցե՞լ ես -Հա, ես Կարմիր Շուկայի մոտ էի,
իսկ դու մասնակցե՞լ ես -Չէ … ես 2016 թ-ի ապրիլ ամսին եմ մասնակցել։
Լռեց, սկսեց անհանգիստ շարժումներ անել, բայց գլուխը կախ շարունակում է մկ րատով խր թխրթացնել: Հետո լռությունը խախտեցի. -Բան չկա, մյուս անգամ մենք կհաղթենք։ Հաշիվը՝ 1:1 է այժմ
Լռեց մի պահ, բայց պատասխանեց՝ մինչ шծ ելիով պարանոցս էր մաքրում. -Չես ուզում, էլի խաղաղույթուն լինի…
-Արցախը ճանաչեք ՀՀ-ի մաս և խաղաղություն կլինի։ Ածելին հեռացրեց պարանոցիցս ու գործ անելը թողեց. -Արի չշարունակենք։ Դու քոնն ես պնդելու, ես՝ իմը։ Ես իմ գործը կվերջացնեմ, մազերդ լավ կկտրեմ ու կբաժանվենք։ Ամեն մեկս՝ իր ճամփով։ Էդպես էլ արեցինք։ Էլ բան չխոսեցինք։ Մենակ թե գործն ավարտելուց հետո մի քանի անգամ հարցնում էր.
-Նորմա՞լ եմ կտրել, չէ՞։ Հավանում ես չէ՞։ Հետո չասես՝ Ադրբեջանից էր և
դրա համար էլ լավ չկտրեց մազերս։ Գործը ավարտելուց հետո առաջ ընկավ, դուռը բացեց ու հետս դուրս էկավ դուրս։ Ծխախոտ առաջարկեց՝ հրաժարվեցի։ Խնդրեց 5 րոպե սպասել և նորից խաղաղությունից սկսեց խոսել։ Ես նույն բանը ասեցի։ Զրույցը կրկին չստացվեց ու ես դանդաղ քայլերով հեռացա։ Հեռանալիս մտածում էի՝ ինչ կլիներ եթե մկ րատը հանկարծ ձեքից խլեի և մտցնեի մազերս կտ րող թուրքի բուկը։ шր յունը երևի շիթ-շիթ կչռչռար թուրքի կոկորդից գանգսթերական մոտիվներով այդ սենյակում ու ես հավանաբար Երևանի թռիչքից կուշանայի… Եվ այժմ մտածում եմ՝ «պш տերազմ թե խաղաղություն»-ը կեղծ
երկընտրանք է։ Պш տերազմն էլ, խաղաղությունն էլ ինքնանպատակ չէն։ Պш տերազմը ցանկալի խաղաղության հասնելու միջոց է։ Կա խաղաղություն իրենց պայմաններով և կա խաղաղություն մեր պայմաններով։ Պш տերազմը մեր պայմաններով խաղաղության հասնելու միջոց է։ Հիմա ազերիները իրենց պայմաններով են ուզում խաղաղություն հաստատել։ Մեր հոգիները կխաղաղվեն մի օր։ Կխաղաղվեն, երբ նրանց պարտադրենք խաղաղ համակեցության մեր պայմանները…