Պարոն Սարգսյան եթե 7 շրջանները խաղաղ հանձնելու կողմնակից էիք, ապա ի՞նչու… Հարություն Ղուկասյանի հարցադրումները Սերժ Սարգսյանին

Հարություն Ղուկասյանն իր էջում գրել է. Կարծես ավանդույթ է դարձել , որ հայ քաղաքական գործիչների մտքի փայլատակումները , անկեղծ խոստովանությունները և իմաստությունը սկսկում են ի հայտ գալ մենակ պաշտոնաթողությունից , կամ հրաժարականներից հետո։

Պարոն Սարգսյան , մտածում ե՞ք տաս տարին քիչ էր Արցախյան հիմնախնդիրը ձեր իշխանության ժամանակ լուծելու համար և պարտադիր պետք էր Սահմանադրություն փոխել , որ դուք շարունակեիք դեռ երկար տարիներ պաշտոնավարել խնդիրը կարգավորելու համար։

Ընդունենք , որ համոզիչ փաստարկ չէ։ Եթե կամք կար լուծելու , ապա լուծեյիք , առավել ևս , ինչպես դուք եք նշում այս հարցազրույցում , 7 շրջանները հետ վերադարձի հետ արդեն համաձայնվել էիք։ Կամ էլ եղել են նոր պահանջներ , որոնց մասին պարզապես չեք բարցաձայնում։

Իսկ , եթե 7 շրջանները խաղաղ հանձնելու կողմնակից էիք , ապա ի՞նչու հեղափոխությունից ամիջապես հետո ձեր թիմը սկսեց գրп հել նոր կառավարության վրա և մե ղшդրել նրանց ,թե եկել են հողերը հանձնելու համար։ Այն հողերը , որ դուք համաձայն էիք հանձնել։ Չե՞ք մտածում , որ հենց այդ կш տաղի

գրп հների արդյունքում դուք ներկայիս իշխանություններին անկյունը մտցրեցիք ու պարտադրեցիք փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որը միգուցե և սխալ էր ։ Իրապես պետականամետ , ինչպես դուքեք ձեզ կոչում, առավել ևս տաս տարի իշխանության ղեկին եղած կուսակցությունը իմանալով իրարի իրական ընթացքը , հակառակը ՝ պետք է հայտարարեր , որ ամբողջովին պատրաստ է կիսելու պատաս խանատվությունը գործող իշխանությունների հետ , եթե նրանք խաղաղ

ճանապարհով վերադարձնեն շրջանները , ինչ , որ երաշխիքների դիմաց։ Սակայն դուք դա չարեցիք , այլ առավել թե ժացրիք մթնոլորտը ու արդյունքում ստացանք այն , ինչ ստացանք։ Հիմա, պш տերազմից հետո հեշտ է վերլուծություններ անել և մե ղшվորներ նշանակել։ Պարտության համար բոլորս ենք մե ղшվոր , սակայն ընդունենք նաև դուք ձեր մե ղքի հսկա չափաբաժինը։ Ժողովրդին մե ղադրելը ամենահեշտ բան է , իսկ հասկանալը կարծես ձեր ուժերից վեր։ Խնդրում եմ վի րшվորական որևիցե մեկնաբանություն չգրել։ Եկեք վերջապես առողջ բանավ եճ վարելու կուլտուրա սովորենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *