Վարորդին՝ տաքսի նստելուն պես խնդրեցի՝ ի՛նքը մոտենա մանրելու գումարս ու ավելացրեցի․ -Տղա ջան, մի հատ էլ սառը հանքային ջուր գնեք. Հասանք տեղ, երիտասարդն ասաց…Էլյա Համբարձումյան

Էլյա Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Անուշ լինի։ Տաքսի նստելուն պես վարորդին զգուշացրի, որ մոտիս մանրադրամը կարող է չբավականացնել վճարմանը, իսկ եղածն էլ խոշոր ․10 հազարանոց թղթադրամ է։ Պատասխանեց, որ մանր չունի, սակայն

մի բան կմտածի։ Զրուցելով գնացինք՝ ճանապարհին փնտրելով խանութ, որտեղ կարող էինք մանրել գումարը։ Վերջապես երևաց «Սուպերմարկետ» ամպագոռգոռ անվանումով մի փոքր խանութ։ Վարորդին խնդրեցի ,որ ի՛նքը մոտենա մանրելու ու ավելացրեցի․ -Տղա ջան,

մի հատ էլ սառը հանքային ջուր գնեք, խնդրում եմ, անտանելի ծարավ եմ։ Վարորդը վերադարձավ, ինձ մեկնեց սառը հանքայինը և չմանրված թղթադրամը։ -Մանր չունեին։ -Վայ, բա հանքայինը․․․ -Անուշ խմեք։ Մտածեցի, որ, մեկ է մանրելու ենք ու անպայման ջրի գումարն էլ կտամ։ Մեծ բավականությամբ ըմբոշխնեցի կենարար սառը։ Չերկարացնելու համար ասեմ,որ էդպես էլ չմանրեցին չարաբաստիկ 10 հազարը: Հասանք տեղ, մոտս եղած մանրադրամը չնչին տարբերությամբ բավականացրեց ուղեվարձը

վճարելուն, սակայն ջրի համար՝ չէ։ Մե ղшվորության զգացողությամբ երիտասարդին ասացի այդ մասին։ — Էդ ի՞նչ եք ասում։ Անգամ, եթե մանրեին էլ ,ապա ես պետք ա փող վերցնեի՞ ջրի համար։ Հաշվենք՝ մամաս ա ծարավել։ Լավ ա, մի նեղվեք, հանգիստ գնացեք, անուշ լինի։ Էդ հանդիպումից երիտասարդը օրհնանքս տարավ, ես՝ շնորհակալության զգացումը, որ ինձ մի անծանոթ տղա համամետեց իր մոր հետ։ Էլյա Համբարձումյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *