Մեր մենտալիտետում ձևավորված սութի գաղափարներով սա գործ տալ է , սակայն հավատացեք սիրելի հայրենակիցներ, դա միայն սութի է, քանզի… Սոս Ջանիբեկյանի անդրադարձը

Սոս Ջանիբեկյանը անդրադառնալով Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու ու բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգին, գրել է.
Իհարկե մեր մենտալիտետի մեջ ձևավորված սութի գաղափարներով սա գործ

տալ է , սակայն հավատացեք հարգելի հայրենակիցներ, դա միայն սութի է ,ես իմ կյանքում շաատ շատ եմ հանդիպել իսկական լավ տղեքի , ովքեր կողքինի, կողքինի ծնողի , երեխայի մասին մտածելով կարգ և կանոն են փորձել պահել ու հանդիպել եմ սութի

«լավ տղեքի» ովքեր մենակ խանգարել են կողքիններին, հայրենակցին , ծերին , էրեխուն և իրա խանգարածի մասին բարձրաձայնողին մոլորեցնելով անվանել են գործ տվող , սակայն երբ իրան ա մեկը խանգարել` նույնն էլ ինքն ա արել կռուտիտների ու գաղտիության հնարքի վրա հույսը դնելով… նենց որ պարզ ճակատով, սեփական հայրենիքում կարգ և կանոն

մցնելու մի մասնիկը դարձեք ու շենացրեք Ձեր երկիրը , դադարելով ուտել նրանց տված կտերը , ովքեր փորձում են սուտ արժեքներով մթագնեցնել հասարակության մտավոր ընդունակությունները ,որ իրանք միշտ գուլյատ անեն : Հավատացեք ամեն ինչ տեսել եմ , սաղ գիտեմ : Լավ երկիր ենք ունենալու … Չկասկածեք Բարի գիշեր : Հ.Գ ժամանակը եկել է, մշակույթի , ճաշակի ու մենտալիտետի հեղափոխություն էլ անենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *