Երևանում հունիսի քսանինին մեկնարկած Հայաստան-Իրան բիզնես ֆորումի շրջանակում գործարարները առևտրային կապերի ամրապնդման բանակցությունների սկիզբ դրեցին:
Ըստ «Արմենպրես»-ի՝ բիզնես ֆորումի շրջանակներում Երևան է

այցելել Իրանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակություն, որը բաղկացած է Իրանի ավելի քան քսանհինգ ընկերության ներկայացուցիչներից: «Rhyton Solutions» ընկերության տնօրեն Մասուդ Հասանին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1-ին անգամ են ներկայանում ՀՀ, բայց
համագործակցություն արդեն եղել հայաստանում ՏՏ համագործակցություն արդեն եղել է, մեզ մոտ պատվիրել են ծրագրեր, մենք էլ իրականացրել ենք։ Էս ֆորումից հետո կարող ենք առավել մեծ ծրագրեր իրականացնել՝ տարբեր ձևաչափերում։ Մեր 2 երկրի համագործակցության շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկայում ևս

առաջխաղացում ունենալ»,- նշեց Հասանին ու հավելեց, որ օրվա ընթացքում բազում հանդիպումներ են ունենալու ՏՏ տարբեր ընկերությունների հետ։ ՏՏ ոլորտը ներկայացնող ֆորումի 1 այլ մասնակից՝ Էմադե Ասկարիեն էլ հայտնեց, որ նպատակ ունեն 2 երկրի միջև համագործակցությունն առավել բարձրացնել։ «Մենք ուզում ենք
Հայաստանում արտադրություն սկսել, հետո հայկական ընկերությունների հետ մուտք գործենք համաշխարհային շուկա։ Այս ֆորումին ներկա է տաս իրանական և քառասուն հայկական ընկերություն, հույս ունեմ շահավետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք այսօր»,- հայտնեց Ասկարիեն։ «Փ․Աբաջյան» ՍՊԸ տնօրեն Փիրուզա Աբաջյան ընշեց, որ իրենք զբաղվում են

շինանյութերի սերտիֆիկացմամբ ու լաբորատոր փորձարկումներով։ «Մեզ հետաքրքրել է իրանական ցեմենտը, որն արտադրվում է և ներմուծվում է Հայաստան։ Բազում անգամներ հանդիպել ենք իրանական կողմի հետ, հիմա էլ էստեղ պիտի փորձենք համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, որպեսզի սկսենք աշխատել»,- նշեց Աբաջյանը։