Կարող է կրճատվել պարտադիր զինծառայության ժամկետը… Արմեն Գրիգորյանը հայտնել է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կարող է կրճատվել պարտադիր զինծառայության ժամկետը… Արմեն Գրիգորյանը հայտնել է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտш նգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է էն մասին,

որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ «Բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են կտարվում արդեն մոտ 6 ամիս։ Աշխատանքներին մասնակցում են Անվտш նգության խորհուրդը, ՊՆ-ն, ԶՈւ գլխավոր շտաբը ու նաև այլ

գերատեսչություններ։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- հայտնել է նա։ Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի

պրոֆեսիոնալ բանակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Ղազարյանի հարցին, թե ինչքան ժամանակի մասին խոսքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու շուրջ»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներն, ըստ պաշտոնյայի արդյունավետ են մի քանի առումներով, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։ «․․․Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա չափազանց

կարևոր բարեփոխում է, ու եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով և ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, և նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, քանի

որ երկու տարվա և 1.5 տարվա [զի նծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական քսանհինգ տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ առավել շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *