6 հարյուր հազար դոլարով ծախվեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք Հայաստանը… Ավելի լավ պատկերացնելու համար մի քանի թիվ էլ գրեմ…Լևոն Գալստյան

Լևոն Գալստյանն իր էջում գրել է. #ՊետությանՈւնեզրկում #2000ական թթ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թվականին վաճառվեց 6 հարյուր հազար ամերիկյան դոլարով։ Այդ փողերը այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 մոլիբդեն

կամ 2 հարյուր տոննա պղինձ ծախելու արդյունքում։ Պատկերացրեցի՞ք՝ ինչպիսի պետական հш նցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․ Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թ-ին ՀՀ-ում արտադրվել է՝ — 17 703 տ պղինձ (Գրեթե 53 մլն դոլար) — 9470 տոննա սև պղինձ (գրեթե 29 մլն
դոլար) — 5784 տոննա

մոլիբդենի 51 % խտանյութ (մոտ 118 մլն դոլար) — 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 35 միլիոն դոլար) Կարծում եմ այժմ առավել պարզ դարձավ ամեն բան, ու 2000-ականների իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին այժմ մեծ-մեծ խոսողներին ևվիրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել ու ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք ՀՀ-ն, իրո՞ք։

Շարունակելի․․․ Այն մասին, թե այդ տարիներին ոնց Հայաստանը 100 տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված ու չնչին փողերով իրականացվեց պետության և քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերը ու կոռուպցիան․ մաս 1-ին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում՝ կամ դիտեք այս տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *