Հայտարարում են՝ 1.5 տարի անց նոր ընտրություններ են լինելու… Ի՞նչ հետևություն կարելի է անել։ Պետք է անհապաղ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը, հակառակ դեպքում… Վահե Աղաջանյան

Հայտարարում են՝ 1.5 տարի անց նոր ընտրություններ են լինելու… Ի՞նչ հետևություն կարելի է անել։ Պետք է շատ շուտ բացահայտել հոկտեմբերի քսանյոթի գործը, հակառակ դեպքում… Վահե Աղաջանյան
Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Լուրջ դեմքով դուրս են

գալիս և ասում, որ 1.5 տարի անց նոր ընտրություններ են լինելու, բայց նաև պատրաստ եղեք, որ նոր արտահերթ ընտրություններն յուրաքանչյուր պահի էլ կարող են լինել։ Ի՞նչ հետևություն կարելի է անել սրանից։ Պետք է անհապաղ բացահայտել

հոկտեմբերի 27-ի գործը, հակառակ պարագայում մեր պետությանը երկրորդ հոկտեմբերի քսանյոթ է սպш ռնում` 1-ինի կազմակերպիչների կողմից։ Եթե մարդը կարողանում է կանգնել ու հայտարարել, որ X ամիս հետո նոր ընտրություններ են լինելու, ապա նա մարգարե չի, նա իհարկե քաղաքական վերլուծություններից էլ է շատ հեռու, նա պարզապես ինչ-որ բան ունի մտածած,

նա պլան ունի կազմած։ Ո՞րն է այս ամեն ինչի դրական կողմը։ Ժողովուրդը շատ հրաշալի հասկանում է սա, դրա մասին են վկայում մարդկանց արձագանքները այդ ելույթներին։ Հայաստանում օր առաջ պետք է հաստատվի կարգուկանոն` օրենքի դիկտատուրա, հակառակ դեպքում հետևանքները շատ ծա նր են լինելու։ Կրկնում եմ` հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը պետք է դառնա քաղաքական թիվ 1 օրակարգ, ինչպես նաև ժողովրդի կողմից պետք է ճն շում գործադրվի իշխանությունների վրա այդ գործը բացահայտելու պահանջով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *