Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Առшջ նագծում զո հվшծ մի երիտասարդի նամակ աչքովս ընկավ, որը իր փոստի մեժ տեղադրել է ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը, ում ինքս չեմ ճանաչում: Երիտասարդը գրել էր՝ այնքան եմ ցանկանում ահավոր հարուստ լինեմ, որ լիքը ֆոնդեր բացեմ,
շատ եմ մտածել էդ ուղղությամբ, որ շատ հարցեր լուծեմ… Հավերժ փառք ու խոնարհվում եմ…
Եթե որևիցե մեկը աշխատում է, բիզնես է հիմնում, որ ճոխ ապրի, թանկանոց մեքենաներ քշի, պալատներ կառուցի իր համար, կազինոներ այցելի, ախրանա ունենա, թանկանոց բրենդներ հագնի…
թող հիշի այս երիտասարդի խոսքերը, թող փորձի գիտակցել, որ սխալ նպատակ է դրել իր առաջ, որ մի օր էդ պալատն էլ է անցնելու թուրքին ու ինքը իր կյանքի վերջին տարիները ապրելու են թուրքի կառուցած հյուրանոցում, որը այո ճոխ է լինելու, 1-ին հարկում էլ կազինո է լինելու ու եթե բավարարում է ձեզ այս պայմանները,
շարունակեք մտածել միայն անձնական շահի, անձնական ԵՍ-ի վերաբերյալ, իսկ եթե մի փոքր սկսեցիք երկմտել երիտասարդի գրածից, ուրեմն ուշ չէ, փոխեք ձեր մտածելակերպը, ձեր ապրելակերպը… Հավերժ փառք մեր զո հվшծ Տղեքին! Հայրենիքս պետք է հզորացնենք, ուրիշ տարբերակ չկա!