Գե րիներին երեկ բակում տաշի-տուշիով ընդունելու կադրերը մի քանի վայրկյանով աչքովս ընկան… 7 օրից զորացրվում է իմ Տղան, Բայց մենք տաշի-տուշի, դհոլ-զուռնա չենք անելու, քանի որ… Լուսինե Հարոյան-Դալլաքյան

Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մի քանի վայրկյանով նայեցի երեկվա գե րիներին բակում տաշի-տուշիով և հարսանեկան դհոլ-զուռնով ընդունելու կադրերը… Ես Չեմ հասկանում… երկու օր առաջ զп րացվեց իմ Տղայի մш րտական ընկերը, ով

անցել է Ջաբրայիլից մինչ Շուշի այդ դժп խային պш տերազմը, ու ով անվարան կանգնել է թշ նամու առաջ, ով ընդամենը 20 տարեկան է, ով ստացել է լուրջ վի րшվորում ու ում ձեռքերը դп ղում են… Նրա համար չեն արել տաշի-տուշի, չէին էլ անի, ու այդ տղան ինքը թույլ չէր

տա, և ոչ ոքի մտքով նման բան չէր անցնի… Էդ հերոս Տղերքը զո րացրվում են սուսուփուս, իրենց 20 տարեկանի արդեն իսկ ահավոր իմաստնացած համեստությամբ… Իրենց չեն դիմավորում դհոլ-զուռնով… ու բոլորովին Հարկավոր էլ չի… 7 օրից էլ զп րացրվում է իմ Տղան,

ով անցել է նույն դժп խային ճանապարհը, ով 44 օր անհնդմեջ միաձուլված է եղել իր հրան пթին, ով վեց հոգանոց խմբով կռ իվ է տվել 2 հարյուր հոգանոց թշ նшմու դեմ, ով ստացել է կան տուզիա ու լիքը-լիքը կարոտ իր սրտի մեջ` իր կորցրած ընկերների հանդեպ, ում համար բոլոր իր պես 20 տարեկանները ընկեր են. կապ չունի ճանաչել է նրանց, թե ոչ… Ես

տաշի-տուշի չեմ անելու, ու ոչ էլ անգամ մարդ եմ կանչելու, ես տանն եմ սպասելու նրան, ու երբ կբացի դուռս, ամուր-շատ ամուր կգրկեմ, կքաշեմ որդուս բույրը և երկար գրկիցս բաց չեմ թողնի… Գիտեմ, որ մեր ուրախությունը տխուր կլինի. երբ ինքը իմ գրկում կլինի, հաստատ կհիշի Սուրոյին և մյուս տղաներին… ես կհիշեմ մամաներին, ովքեր էլ երբևէ իրենց անուշ Տղաների բույրը չեն զգա… Աշխարհում ոչ մեկ այդպես չի սպասում հիմա իրենց Տղերքին, ինչքան իմ պես մամաները, որ փրկված հերոս Զինվոր ունեն ու

աշխարհի մեջ ոչ ոք այժմ այդքան անհագուրդ չի սիրում իրենց Տղերքին, որքան իմ պես մամաները… բայց մենք տաշի-տուշի և դհոլ-զուռնա չենք անելու, իսկական կարոտը ու սերը լրիվ այլ է և այն չի չափվում ականջ ծակող ղժ ղժոցով… եւ էն տղաները, որ էլ հետ չեն գալու, միայն իրենց մամաների կո րուստը ու կարոտը չեն, իրենք մեր բոլորի, բոլորի կո րուստը և կարոտն են … այսքանը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *