ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը ՌԴ նախագահի հետ: Հաղորդում է «1լուրեր»-ը:
Նիկոլ Փաշինյանը և

Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռш զմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանի ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ տվյալ ծանր պայմաններում արդյունավետ
աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը, որը Նիկոլ Փաշինյանը վայելում է: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ այս տարվա ընթացքում սա Մոսկվայում իրենց 3-րդ հանդիպումն է և շատ կարևոր առիթ է նորից քննարկելու երկկողմ հարաբերությունների

օրակարգը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, ՀՀ սահմանային լարվածությանը: Հանդիպման ընթացքում Փաշինյանը շեշտել է, որ թեև ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է,
այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ ինչ– ինչ անհш նգստանալու «առիթներ» են լինում։ «Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանական սահմանին, այստեղ նույնպես վերջին 2 ամիսներին անհш նգիստ է իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։ Տեսանյութը ստորև՝