Պարոն Քոչարյան, հիշո՞ւմ եք 1999թ-ին եկաք մեր տուն… խոսեցիք ահաբե կչության կազմակերպիչներին բացահայտելու մասին և երբ ես ասացի՝ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կասկածելու։ Դուք ասացիք…Անահիտ Բախշյանի Բաց նամակը

Դուք արդեն Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր եք և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի չորրդ հոդվածի 6-րդ կետի համաձայն պարտավոր եք պատասխանել քաղաքացիների առաջարկներին։ Առաջարկներս կձևակերպեմ հարցերով, որոնց պարտավոր եք պատասխանել։ Հիշո՞ւմ եք 1999 թ-ի նոյեմբերի վերջին Դուք ու

տիկին Բելլան ընտանիքիս ցш վակցություն հայտնելու նպատակով եկաք մեր տուն և նախապես որոշված կես ժամի փոխարեն մնացիք մեկ ժամից ավելի։ Դուք խոսեցիք ահш բեկչության կազմակերպիչներին յուրաքանչյուր գնով բացահայտելու անհրաժեշտության մասին ու երբ ես ասացի, որ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կասկածելու։

Դուք ասացիք՝ ԳԻՏԵՄ։ Նշանակում է գիտեք, որ ժողովուրդը քսաներկու տարի ապրում է Ձեր հանդեպ այդ կասկածով։ Անցել է քսաներկու տարի ու ահш բեկչության կազմակերպիչները չեն բացահայտվել ոչ՛ Ձեր, ո՛չ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Իսկ դրանք կա՛ն, քանզի , մասնավորապես դш տարանն այդպես էլ

չբացահայտեց Արմենակ Արմենակյանի սպ անությունն այն դեպքում, երբ հենց դш տարանում դш տախազ Հակոբ Մարտիրոսյանն ապացուցեց, որ Արմենակյանին չէին կարող սպ шնել ահш բեկչության ձեր բшկալված, ապա դш տապարտված մասնակիցները, քանզի նրանք այդ պահին ԱԺ դահլիճում էին։ Ո՞վ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում սպ шնեց

Արմենակյանին, քսաներկու տարի է այս հարցը կախված է մեր արդարադատություն գլխին։ Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2000թվականի մայիսի տասին, երբ երկու ամիս դիմելուց հետո, վերջապես ընդունեցիք մեզ՝ զп հվածների կանանց, քանզի մենք չափազանց մտահոգված էինք նախաքննության ընթացքից։ Հատկապես, երբ փետրվարին Գագիկ Ջհանգիրյանն ինձ հրավիրեց զի նդшտախազություն և ասաց,

որ իր ձեռքերը կապում են և չեն թողնում գործել։ Այս մասին երբ ես ասացի այդ հանդիպման ժամանակ, Դուք անմիջապես հեռախոսը վերցրեցիք ու կանչեցիք Ջհանգիրյանին, ով ուղղակի ստեց, ասելով որ նման բան ինքը չի ասել։ Նաև ասաց, որ ինքն այդ վտ шնգի մասին տասներկու օր առաջ զգուշացրել է Վազգեն Սարգսյանին։ Դժվար չէ հետևություն կատարել, որ եթե Ջհանգիրյանը տեղյակ էր ահш բեկչության վտ шնգի մասին, Դուք, որպես նախագահ ու Սերժ Սարգսյանը, որպես ազգային անվտ шնգության նախարար, նույնպես պիտի տեղյակ լինեիք, սակայն

կանխելու համար մատը մատին չտվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ Դուք էիք Երկրի անվտ шնգության թիվ մեկ պատասխանատուն, Ձեր օրոք գլխш տվեց մեր պետությունը և պետականությունը, որի հետևանքն էսօրվա իրականությունն է ու Դուք ոչինչ չարեցիք, ընդհակառակը՝ ամեն բան արեցիք դш տավարությունը շեղելու համար, կարևոր վկաները վերացվեցին, դш տարանում չհարցաքննվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ Հարցերս․ Եթե գիտեիք, որ չբացահայտելով հոկտեմբերի քսանյոթի կազմակերպիչներին դուք կհաստատեք Ձեր հանդեպ

ժողովրդի մեջ եղած կասկածը, ինչո՞ւ չպահանջեցիք արդար նախաքննություն ու դш տավարություն։ ԻՆՉՈ՞Ւ 2004թվականի նոյեմբերի 11-ին կայացվեց կազմակերպիչների մասով «մայր» գործից անջատված մասը կարճելու որոշումը և այդպես էլ ուզեցիք թш ղել ամեն բան։ Որպես պատգամավոր պատրաստվո՞ւմ եք հետևել այս գործի վերաբացման ընթացքին։ Անահիտ Բախշյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *