ԿԱՐԵՎՈՐ տեղեկություն… Վարդավառին հաջորդող մե ռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

ԿԱՐԵՎՈՐ… Վարդավառին հաջորդող մե ռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին
Վարդավառը կամ Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն)
հայ ժողովրդական

նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ իննսունութ օր անց: Այս տարի այն կնշվի հուլիսի 11-ին: Վարդավառի հաջորդ օրը մե ռելոց է: Այդ օրը եկեղեցիներում

մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հш նգուցյալների շի րիմներին: Իրավաբան․ net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել ուրիշ օր՝ կառավարության որոշմամբ, բայց այս տարի այդպիսի որոշում

կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի տասներկուսին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։ «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն, մե ռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մե ռելոց հիշատակի օրն է՝ հունվարի յոթը, որ ոչ աշխատանքային է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *