Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար ՀՀ-ում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ-ի դեկտեմբերի քսանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել ՀՀ մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են
պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից զատ, կարելի է ներկայացնել նաև ուրիշ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով: Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված
անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, ամեն դեղաչափի ներ шրկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ
(QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ այդ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է ՀՀ իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Որոշումն այսօր ուժի մեջ է մտել։
Իրավաբան.net