Նախիջևան, Շուշի և Մեղրիով միջանցք…Ես ԲԱՌԱՑԻԿ փաստաթուղթ ունեմ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից, որտեղ ասվում է՝ Շուշիի հարցը ինչպես է լուծվում. Թաթուլ Հակոբյան

Aniarc.am-ը գրում է. Շուշի, Մեղրիով միջանցք ու Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. հուլիսի տաս 2001 թ. 2000-2001 թթ-ին, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր,

որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ ԱՀ-ն, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ եւ ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Դրանից, զատ

Ալիևը պահանջում էր, որ
Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները: 2001 թ-ի հուլիսի տասին ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու հայ պաշտոնյաների հետ զրույցի ընթացքում նշում էր, որ հարկավոր է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի

վրա․ 1. ադրբեջանցի փա խստականների վերադարձ Շուշի, 2. Շուշիի հետ Ադրբեջանի կապը, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։ Ինչպես նաև Թաթուլ Հակոբյանը ևս Խոսելով այս մասին՝ ասել է հետևյալը. Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանի և Վյաչեսլավ Տրուբնիկովի բանակցություններից, որտեղ ասվում ՝ թե Շուշիի հարցը ոնց է լուծվում.
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *