Քոչարյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից հետևյալ պատճառով… Արա Արայանի վերլուծությունը
Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

Քոչարյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից հետևյալ պատճառաբանությամբ:
”Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։”
Փաստորեն, Արցախի
Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններ զբաղեցրած մարդը կարող էր գայթակղվել օտարերկրյա մասնավոր կազմակերպությունում միջնակարգ պաշտոնով, դա ամոթ չէր, սակայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավոր

լինելը պատվից ցածր է, ”պալոժ չէ”… Սրանից ավել անկեղծությու՞ն, սրանք իրոք հայրենիք չունեն, անգամ հայրենիքի զգացողություն չունեն, սրանց համար ԱՖԿ Սիստեմը ՀՀ- ից բարձր արժեք է:
Սրան ընտրողներ, դուք արժանի էք, նա ձեր երեսին է ԹՔՈՒՄ: Թե՞ անձրև է…
Արա Արայան