Ինչ՞ու է թշ նшմին թի րшխավորել հենց Երասխը… ԿԱՐԵՎՈՐ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Հայաստանի Հանրապետության ՊՆ-ն վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զի նուժի հր шձգnւթյունների մասին: Ինչո՞ւ է թի րшխավորվել հենց Երասխը… Ինչո՞ւ են հենց

Երասխից սկսել, արդյո՞ք որովհետեւ Երասխը Հյուիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից 1-ն է ու թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որ առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագրի կառուցքն ու

Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար 2 փաստ է անհրաժեշտ համադրել․ Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով ՀՀ-ն, Հնդկաստանը

խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ ՀՀ-ին նույնպես առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պիտի անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, պարզ է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լшր վածություն ստեղծելով։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքերով,

«Երասխը ՀՀ-ի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, ու եթե ստացվի այնպես, որ հш կառակորդը էս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքն ու Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից և մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի էսպես կոչված «միջանցքի»

հարցի լուծումն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի: Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, ու դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ․․․»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *