Պուտին-Ալիեւ հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը դժվար է, բայց ակնհայտ է, որ Ալիեւն այդպիսով ժամանակ է շահում, որպեսզի… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է.
Պուտին-Ալիեւ հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը դժվար է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լш րեց իրավիճակը Նախիջեւանի

ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաեւ հայտարարեց, թե ապաշրջափակումը պիտի լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով: Ալիեւն այդպիսով ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար: Դրա մասին գրեցի նախօրեին 1in-ում: Եթե տեղի է ունենում գործնական

ապաշրջափակում, ապա դրանով էապես նվազում է «միջանցքի» օրակարգն առաջ տանելու հնարավորությունը: Բանը նրանում է, որ Ալիեւտ ներքին նկատառումներից ելնելով «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում չի կապել կարգավիճակի կամ Լաչինի հարցին, թեեւ խորքային առումով իհարկե

դիտարկում է տվյալ հարցերի համատեքստում: Նա «միջանցքի»ա հարցը հռետորաբանության մակարդակում կապել է ապաշրջափակման հետ: Ըստ այդմ, եթե տեղի հաղորդուղիների բացումը մտնի գործնական փուլ առանց «միջանցքի» պայմանը բավարարելու,

ապա Ալիեւը զգալիորեն կորցնում է տվյալ հարցը հետագայում բարձրաձայնելու հողը: Ըստ այդմ, նրան անհրաժեշտ է ձգել ժամանակ ու դրա համար էլ խոսում է, որ ամեն բան պետք է բացվի միանգամից: Իսկ էստեղ հարցը նրանում է, որ հարավային ուղղությամբ անհրաժեշտ է կառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի՝ «միջանցքից» անկախ: Դրա համար

կպահանջվի գոնե մոտ 2 տարի: «Միջանցքի» հարցում Ալիեւը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, սակայն հույս ունի էդ ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ, որի ընթացքում գուցե ակնկալում է լուծել այդ օրակարգին աջակցության հարցը որեւիցե կերպ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *