Հույս չկար, որ տղաս կապրի, բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր, ապա… Միշա Ավետիսյանի հոր ՀՈւԶԻՉ պատմությունը

«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար հիմա լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցի ընթացքում պատմում է զինվnրի հայրը՝ Մկրտիչ Ավետիսյանը։ Միշա Ավետիսյանը 2020թ-ի աշնանը Ադրբեջանի шգ րեսիայով

հրահրված Արցախյան վեջին պш տերազմի մասնակիցներից 1-ն է,ով ծանր վի րшվորվել էր Ջրականում(Ջաբրաիլում)։Նա հոկտեմբերի սկզբին ծանր վի րшվորումներով տեղափոխվել է «Աստղիկ»ԲԿ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։ Երիտասարդը

որոշակի դրական դինամիկայից հետո հիմա գտնվում է Վերականգնողական կենտրոնում «Հույս չկար,որ տղաս կապրի,բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր զրկված էր լինելու խոսելու ու շարժվելու ունակությունից…ես չէի դադարում աղոթել ու այսօր՝ չնայած բժիշկների պնդմանը,տղաս սկսել է խոսել։ Պատկերացրեք, Միշան հրաշքով նույնիսկ քայլում և ուտում է։ Նա շարժում է միայն աջ թևը և աջ ոտքը,ուղեղը աշխատում է հիսուն տոկոսով՝ աջ կիսագնդի բացակայության պատճառով,ունի պարկախոցեր»,-պատմում է

հայրիկը։ Ի դեպ Միշայի հայրը նշում է, որ տղան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, բժիշկներն էլ խիստ են՝ նույնիսկ պաղպաղակ ուտելը արգելված է։ Այն հարցին թե արդյո՞ք պետությունը ինչ-որ դրամական օգնություն ցուցաբերել է, նա պատասխանեց. «Օգնություն ստացել ենք սակայն ավելի լավ է, այդ ամենի փոխարեն թույլատրեն տղայիս Գերմանիայում բուժեն,500 000-ից ավելի ծախս եմ արել,որ տեղափոխեմ, բայց չեն տրամադրում համապատասխան թույլտվություն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *