ԿԱՐԵՎՈՐ… Ամերիկայի դեսպանատունը՝ «Գրին քարտի» խաղարկության արդյունքների, ԱՄՆ մեկնելու հնարավորության մասին

ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության արդյունքները հրապարակվել են մայիսի 8-ին։ Դրանք կարող եք ստուգել այս կայքում՝ https://dvprogram.state.gov/ ։
2021 թվականի հայտատուի կարգավիճակի ստուգում
DV-2021թվականի համար հայտատուները պետք է մինչև 2021 թ-ի սեպտեմբերի 30-ը այս կայքի միջոցով ստուգեն

իրենց մուտքի կարգավիճակը: DV-2021 թվականի համար գրանցման ժամանակահատվածը 2019 թվականի հոկտեմբերի երկուսից մինչև 2019 թվականի նոյեմբերի 5-ն էր: 2022թ․-ի հայտատուի կարգավիճակի ստուգում DV-2022-ի համար հայտատուները իրենց հաստատման տեղեկատվությունը կարող են 2021 թ.-ի մայիսի ութի կեսօրից սկսած

մուտքագրել ստորև նշված հղումով: DV-2022-ի համար գրանցման ժամանակահատվածը 2020 թ-ի հոկտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի տասն էր: DV-2022-ի համար հայտատուները պետք է իրենց հաստատման համարը պահեն առնվազն մինչև 2022 թվականի սեպտեմբերի երեսունը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը

գրին քարտի կամ մշտական կացության քարտի կորստյան կամ ժամկետը լրանալու պարագայում այն չի կարող տեղում փոխարինել: Փոխարինելու կամ նորը թողարկելու համար պետք է վերադառնալ ԱՄՆ և նոր գրին քարտի ստացման դիմում ներկայացնել Ներգաղթի ու քաղաքացիության ծառայությանը: Պահանջվում է լրացնել I-90,

Application to Replace Permanent Resident Card ձևը ու կատարել պահանջվող վճարումը: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ uscis.gov/I-90: Այնուհանդերձ, Ամերիկայից դուրս գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված՝ հյուպատոսական պաշտոնյան կարող է գրին քարտի գп ղանալու կամ կորստյան դեպքերում տրամադրել ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ, որը ավիափոխադրողները կընդունեն որպես ԱՄՆ կացության իրավունքը

հաստատող թուղթ ԱՄՆ վերադառնալու համար: Տվյալ փաստաթուղթը ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակ ունեցող մարդուն հնարավորություն է տալիս փոխադրում իրականացնող ընկերությանը ցույց տալ, որ իրավասու է հասնել Միացյալ Նահանգների յուրաքանչյուր սահմանային անցակետ, որտեղ որոշում կընդունվի ԱՄՆ նրա մուտքը արտոնելու մասին: Այն ԱՄՆ մուտք գործելու կամ մուտքը պայմանականորեն թույլ տալու երաշխիք չէ: ԱՄՆ սահմանային անցակետ ժամանելուն պես Մաքսային եւ սահմանային

պաշտպանության ծառայությունը կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները և որոշում կկայացնի տվյալ անձին ընդունելու կամ մուտքը պայմանական թույլատրելու մասին: Որպեսզի ձեռք բերեք այս ժամանակավոր փաստաթուապաանհրաժեշտ է հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնի հետ՝ գրանցվելով սպասարկման կենտրոնում հետևյալ կայքի միջոցով. https://ais.usvisa-info.com/en-am/iv: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-AM/iv/information/lpr_help.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *