Արտակ Հարությունյանը գրել է.
Դուրս էի եկել փողոց՝ զբոսնելու։ Տարօրինակ լռություն էր։ Մեքենաների ձայնը կար, ցայտաղբյուրի ձայնը կար, շինարարության աղմուկը կար։ Սակայն մեկ է, ինչ-որ մի բան էն չէր։ Մեկ էլ հասկացա։ Մարդու ձայն չկար, խոսք չկար։ Բոլորը լուռ էին։ Մի տիկին ծաղիկ էր գնում ծաղկավաճառից,

ոտքով-ձեռքով հասկացնելով, թե քանի հատ և որ տեսակից է ցանկանում։ Քիչ այն կողմ մրգավաճառը թղթի վրա գրում էր, թե ինչքան պետք է վճարի հաճախորդը իր գնած մրգերի
համար։ Տաքսու վարորդը և ուղևորը մեքենայից դուրս էին եկել, մեքենայի բեռնախցիկին փռել քարտեզը և ուղևորը փորձում էր բացատրել, թե ու՛ր պետք է գնան։ Վախեցել էի։ Չէի հասկանում ինչ ա կատարվում, երբ

վերջապես մարդու ձայն լսեցի. գիժ Համոն էր, ուրախ ծիծաղելով գալիս էր։ Գնացի ընդառաջ, զվարթ ծիծաղում էր. այդքան ուրախ դեռ Համոյին չէի տեսել։ – Համո, ի՞նչ ա եղել, – հարցրեցի։
– Էս դու խոսու՞մ ես, – զարմացավ Համոն։ – Հա, բա ինչի՞ պիտի չխոսեմ։ –
Ա՜խ դու կարգապա՜հ, – բարձր ծիծաղեց Համոն, – փաստորեն Նիկոլին անունով չես դիմել, հա՞, – և նորից ծիծաղեց։ – Տե՛ս, բոլոր մարդիկ անունով են դիմել ու ձայնի իրավունքից զրկվել։ Մնացել ենք ես և դու։ Ես՝ որովհետև գիժ եմ,

ինչ ուզեմ՝ կասեմ։ Դու էլ որովհետև կարգապահ ես։ – Չհասկացա, անունով դիմել չի՞ կարելի Նիկոլին, – ասացի և զգացի, որ ձայնս կորցրի։ Էլ խոսել չէի կարողանում։ – Մենա՜կ մնացի, – ուրախ բացականչեց Համոն և ծիծաղելով գնաց։ Երկնքից ընկավ 3 խնձոր, 1-ը Նիկոլին, 1-ը Ալենին, է-ն էլ մեր գիժ Համոյին։