ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների համար

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պիտի մատնադրոշմում անցնեն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից: «2021 թ-ի դեկտեմբերի 29-ին

ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, ըստ որի, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով ՌԴ ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել

են ԱԳՆ մամուլի կենտրոնից: Դրանից զատ, ՌԴ ներքին գործերի նախարարությունում հավելել են, որ այդ օրենքով նախատեսվում է նաև դաշնային պետական վերահսկողություն իրականացնել ռուսաց լեզվի քննության անցկացման պարտադիր պահանջների պահպանման, ՌԴ-ի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին

համապատասխան հավաստագրի տրամադրման նկատմամբ: Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *