Դուրս էի եկել փողոց՝ զբոսնելու։ Տարօրինակ լռություն էր։ Մեքենաների ձայնը կար, շինարարության աղմուկը կար, բայց մեկ է, ինչ-որ մի բան էն չէր։ Մեկ էլ հասկացա… Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանը գրել է.
Դուրս էի եկել փողոց՝ զբոսնելու։ Տարօրինակ լռություն էր։ Մեքենաների ձայնը կար, ցայտաղբյուրի ձայնը կար, շինարարության աղմուկը կար։ Սակայն մեկ է, ինչ-որ մի բան էն չէր։ Մեկ էլ հասկացա։ Մարդու ձայն չկար, խոսք չկար։ Բոլորը լուռ էին։ Մի տիկին ծաղիկ էր գնում ծաղկավաճառից,

ոտքով-ձեռքով հասկացնելով, թե քանի հատ և որ տեսակից է ցանկանում։ Քիչ այն կողմ մրգավաճառը թղթի վրա գրում էր, թե ինչքան պետք է վճարի հաճախորդը իր գնած մրգերի

համար։ Տաքսու վարորդը և ուղևորը մեքենայից դուրս էին եկել, մեքենայի բեռնախցիկին փռել քարտեզը և ուղևորը փորձում էր բացատրել, թե ու՛ր պետք է գնան։ Վախեցել էի։ Չէի հասկանում ինչ ա կատարվում, երբ

վերջապես մարդու ձայն լսեցի. գիժ Համոն էր, ուրախ ծիծաղելով գալիս էր։ Գնացի ընդառաջ, զվարթ ծիծաղում էր. այդքան ուրախ դեռ Համոյին չէի տեսել։ – Համո, ի՞նչ ա եղել, – հարցրեցի։
– Էս դու խոսու՞մ ես, – զարմացավ Համոն։ – Հա, բա ինչի՞ պիտի չխոսեմ։ –

Ա՜խ դու կարգապա՜հ, – բարձր ծիծաղեց Համոն, – փաստորեն Նիկոլին անունով չես դիմել, հա՞, – և նորից ծիծաղեց։ – Տե՛ս, բոլոր մարդիկ անունով են դիմել ու ձայնի իրավունքից զրկվել։ Մնացել ենք ես և դու։ Ես՝ որովհետև գիժ եմ,

ինչ ուզեմ՝ կասեմ։ Դու էլ որովհետև կարգապահ ես։ – Չհասկացա, անունով դիմել չի՞ կարելի Նիկոլին, – ասացի և զգացի, որ ձայնս կորցրի։ Էլ խոսել չէի կարողանում։ – Մենա՜կ մնացի, – ուրախ բացականչեց Համոն և ծիծաղելով գնաց։ Երկնքից ընկավ 3 խնձոր, 1-ը Նիկոլին, 1-ը Ալենին, է-ն էլ մեր գիժ Համոյին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *