Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վերջապես Իսրայելը ունի նոր կառավարություն և վարչապետ, Նաթանյահուն մի կերպ հեռացվեց իշխանությունից: Սա ՀՀ-ի համար շատ լավ նորություն է: Մեր դեմ կազմակերպված պш տերազմի գլխավոր

ճարտարապետը Նաթանյահուն էր: Թրամփի չեզոքացումից հետո սա ամենա էական հաղթանակներից է Բայդենի վարչակազմի համար: Բիբին գնաց Լաձիմիր Լաձիմիրիչի թիկունքից: Խաղը մոտենում է իր ավարտին: վստահ եմ, Նաթանյահուն դեռ բազում հին ու նոր քր եшկան գործերով է անցնելու,
դրանցից որոշները կապված կլինեն Ադրբեջանի հետ, նա վթի և զեն քի, Արցախյան պш տերազմի մասին: Թուրքիան ցն ցվում է Սեդաթ Փեքերի բացահայտումներից, Արաբական Էմիրությունները հրաժարվել են Ստամբուլի նոր օդակայանի կառուցման երեք միլյարդանոց նախագծից, սա ավելի է խորացնում տնտեսական իրավիճակը, Էրդողանի օրերը ևս հաշված են:

Նա հուսահատ քայլեր է կատարում ժողովրդի վստահությունը վերականգնելու համար, ասաց »Նոր Բոսֆորի նեղուցի» շինարարության մասին, սակայն ինվեստորներ չկան, Արևմուտքի հասցեին վայրահաչելու ուժ չկա, Ալիևի հետ Շուշի գնալը էս ամեն ինչի ֆոնին արդեն ծիծաղելի է, թուրք հասարակությունը թքած ունի Ալիևի վրա էլ, Ադրբեջանի վրա էլ: Առջևում, արդեն վաղը Էրդողանի հանդիպումն է Բայդենի հետ, մի օր անց Պուտինն է հանդիպելու
Բայդենի հետ: Այս ամենը ՆԱՏՕ ի գագաթաժողովի օրերին: Նաթանյահուի լիկվիդացիայից և Փեքերի բացահայտումներից հետո Պուտինի ու Էրդողանի շանսերը մեծ խաղի մեջ մնալու համար դառնում են զրոյական: Այս շաբաթը շատ հագեցած է լինելու: Անկախ Իրանում ընտրությունների արդյունքից, Իսրայելի և Իրանի ու Արաբական Սյունի երկրների մեջ լար վածությունը կթուլանա: Սիրիայում խաղի կանոնները կփոխվեն: Հայաստանում ընտրությունները կանցնեն վստահ և լավատեսական սցենարով: Հին լրտեսները էլ ոչ մի հնարավորություն չունեն, նրանք կմերժվեն վերջնականապես:

Ալիևը անճանաչելիորեն կփոխվի, մենք կտեսնենք ժպտերես, խաղաղասեր ու մեծահոգի նոր Ալիևին: Հայաստանի համար մանյովրելու աննկարագրելի հնարավորություններ են բացվում: Տվյալ իրավիճակում շատ դժվար կլինի սխալվելը: բայց ցա նկալի է, որ ընտրություններում ոչ մի նախկին ուժ չհաղթահարի անցողիկ շեմը, սա ազգային արժանապատվության հարց է, շատ էական հարց է ապագա բոլոր իշխանությունների և արտաքին աշխարհի համար: Ազգային արժանապատվությանը տեր կանգնեցինք, առջևում բազմաթիվ հաղթանակներ կունենանք: