Ամերիկացի Դիվանագետ Ալբերտո Ֆերնանդեսի անսպասելի հայտարարությունը հիվանդագին նոպա է առաջացրել Թուրքիայում

ԱՄՆ նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերյան իր էջում գրել է , որ արժի սկսել քննարկել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը: ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել էն ժամանակ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար

Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թվականի բանակցությունները , որը վերաբերում էր Հունաստանի ու Թուրքիայի սահմաններին: Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի այդ հայտարարությանը , ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց ,

որ « Լոզանի պայմանագրի փոխարեն , անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»: 1920թվականի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սուլթանական կառավարության

և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պш տերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։ Ըստ պայմանագրի Հունաստանը կառավարելու էր Իզմիրը և նրա շրջակայքը ու կարող էր տիրել

այդ տարածքներին: Թուրքիան և ՀՀ-ն համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և նշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման մասին։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան: Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը , իշխանությունների և

պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նn պшներ է առաջացնում ու բազում Ամերիկյան և Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»: Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վախի մթնլորդ ստեղծել: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը այս առումով գրել է «կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են nչնչ шցնել մեզ , և անհրաժեշտ է պետությունը պաշտպանել տվյալ վտ шնգից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *